Արցախում անցած մեկ շաբաթվա ընթացքում 11 հրդեհի կանչ է գրանցվել
Արցախի պաշարումը հրդեհավտանգ շրջանում խնդիրներ է ստեղծել նաև ԱԻ պետական ծառայության ոլորտում, որից խուսափելու համար պետք է ցուցաբերել զգոնություն և բարձր պատասխանատվություն:
«Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներով պայմանավորված, մարդիկ էլեկտրական սարքավորումները միացված թողնելով ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ։ Ուշադիր եղեք և տնից դուրս գալուց հետո հետևեք, որպեսզի էլեկտրական սարքավորումները լինեն անջատված վիճակում»,- ասվում է ԱՀ ՆԳՆ հաղորդագրությունում։
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունի փոխանցմամբ՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում 11 հրդեհի կանչ է գրանցվել։