Գերմանիան օրենք է ընդունել երկրում կանեփի օգտագործումը մասնակի օրինականացնելու մասին
Գերմանիայի նախարարների կաբինետը օրինագիծ է ընդունել երկրում կանեփի աճեցման և օգտագործման մասնակի օրինականացման մասին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը։
«Կաբինետը որոշում է կայացրել կանեփի մասին օրինագծի վերաբերյալ: Եվ ես ուրախ եմ, որ այն ընդունվեց: Սա կարևոր օրինագիծ է: Սա շրջադարձային կետ է Գերմանիայի թմրանյութերի քաղաքականության մեջ»,-չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լաուտերբախը:
Նրա խոսքով՝ օրինագիծն ուղղված է մի շարք խնդիրների դեմ պայքարին, այդ թվում՝ կանեփի օգտագործման աճի, ինչպես նաև այս միջավայրում հանցավորության աճի և սև շուկայի դեմ պայքարի հետ։ Ըստ Լաուտերբախի՝ օրինականացումը պետք է պաշտպանի սպառողներին սև շուկայից, իսկ վերահսկվող չփաբաժինները կնվազեցնի առողջական ռիսկերը։
Հարակից հրապարակումներ`
- Կանեփի ջերմոց՝ Մխչյանում. Մշակողին մեղադրանք է առաջադրվել
- Երևան բնակիչը կալանավորվել է՝ կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու մեղադրանքով
- ՔՊ-ական պատգամավորներին կոչ արվեց ձեռնպահ քվեարկել արտադրական կանեփին վերաբերող նախագծերին
- Գործադիրը մեծացրեց արտադրական կանեփի արտահանման և մեծածախ առևտրի թույլատրելի չափաբաժինը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին