ԵԱՀԿ գործող նախագահը հանձնարարել է իր անձնական ներկայացուցչին այցելել Լաչինի միջանցք
ԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին գրել է․
«Անցյալ շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներից հետո, որպես ԵԱՀԿ նախագահ, ես հանձնարարել եմ իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին՝ այցելել Լաչինի միջանցքի շրջակա տարածքներ և հաղորդել ինձ մանրամասներ ներկա իրավիճակի վերաբերյալ։
Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել իմ կոչը՝ թույլ տալ ազատ տեղաշարժ կատարել Լաչինի միջանցքով, բայց միաժամանակ աշխատել կապի և շարժոժունակության համար նոր ճանապարհների բացման ուղղությամբ։Մարդասիրական գործոնները պետք է գերակա լինեն քաղաքականի նկատմամբ։ Քանի դեռ քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը կշարունակվի, ԵԱՀԿ-ն պատրաստ է ներգրավվել որպես միջնորդ»։
ԵԱՀԿ նախագահը նաև նշել է,որ արդասիրական ասպեկտները պետք է գերակա լինեն քաղաքական հարցերի նկատմամբ՝ միաժամանակ նշելով քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը կշարունակման պարագայում՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին