Եգիպտոսի հայտնի հանգստավայրում շնաձկների պատճառով փակվել են լողափերը
Եգիպտոսում զբոսաշրջային հայտնի լողափի մոտ շնաձուկ են նկատել: Շրջակա միջավայրի նախարարության վարչության ղեկավար Մուհամեդ Սալեմը հայտնել է, որ ծովային գիշատչին տեսել են Դահաբի շրջանի ափերի մոտ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Արդյունքում իշխանությունները որոշել են փակել լողափերը լողալու, սուզվելու և ձկնորսության համար։ Ըստ աղբյուրի՝ դժբախտ պատահարներ չեն գրանցվել, սահմանափակումների տեւողությունը կախված է տարածքում իրավիճակի գնահատումից։
Հիշեցնենք, որ հունիսին ռուսաստանցի զբոսաշրջիկը մահացել էր Հուրգադայի Dream Beach լողափից ոչ հեռու՝ շնաձկան հարձակման զոհ դառնալով։ Այն ժամանակ իշխանությունները ժամանակավորապես փակել են հանգստավայրի բոլոր լողափերը։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում կհավերժացնեն շնաձկների հարձակման հետևանքով զոհված ռուս տղամարդու հիշատակը
- Հուրգադայում բռնել են ռուս զբոսաշրջիկի վրա հարձակված շնաձկանը
- Ինչ անել, երբ ծովում հանդիպում ես շնաձկան. Եգիպտոսում պատահածի հետքերով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին