Թեհրանը պատրաստ է չեղարկել վիզաները ՌԴ քաղաքացիների համար․ ՌԴ-ում Իրանի դեսպան
Թեհրանը պատրաստ է վիզաների չեղարկմանը Ռուսաստանի քաղաքացիների համար, դրա համար անհրաժեշտ է միայն սպասել պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան որոշումների: Այդ մասին «Իզվեստիա»- ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Ինչ վերաբերում է մեր երկրների միջև վիզաների ամբողջական չեղարկմանը, ես կցանկանայի նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում լիովին պատրաստ են այդ քայլին՝ չեղարկել վիզաները, որպեսզի մեր պետությունների քաղաքացիները կարողանան ազատ ուղևորվել։
Բնականաբար, մենք սպասում ենք մեր պաշտոնյաների համապատասխան որոշումներին, որից հետո այդ միջոցառումները կհաստատվեն ու գործնականում կկիրառվեն»,- ասել է Ջալալին։
Միաժամանակ դեսպանը խոստովանել է, որ Ռուսաստանի քաղաքացիները բավարար տեղեկատվություն չունեն այն զբոսաշրջային հնարավորությունների մասին, որոնք Իրանը կարող է տրամադրել։
Ամեն դեպքում, ըստ նրա, ուրախ կլինեն ձմռանը ռուս զբոսաշրջիկների տեսնել Իրանի հարավային շրջաններում, ինչպես նաև Քիշ, Քեշմ կղզիներում, Չաբահարի նավահանգստում, Բենդեր Աբաս, Բուշեր և այլ քաղաքներում