Քաղաքական 10:28 16/08/2023

Փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի գլոբալ խաղացողների ծրագրերն են իրականացնում. Рыбарь

Արցախում հումանիտար աղետը հասունացել ու աճել է այն աստիճանի, որ եթե որևէ քայլ չձեռնարկվի, ապա Արցախի հայությունը պետք է պատրաստ լինի նախորդ դարում տեղի ունեցած ցեղասպանության սցենարի կրկնությանը։ Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում ասել է «Рыбарь» ռազմական Telegram ալիքի հիմնադիր Միխայիլ Զվինչուկը։ «Որքան էլ տհաճ հնչի, բայց որպեսզի նման բան չկրկնվի, անհրաժեշտ է սեփական ձեռքերով փորձել որևէ բան փոխել», – նշել է նա։

Ռազմական փորձագետի կարծիքով, ժամանակակից հայերի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բնակչության մեծ մասը սպասում է, թե երբ ինչ-որ մեկը կգա և կփրկի իրենց: «Սակայն խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկը փրկի իրենց, քանի որ խեղդվողների փրկությունը կախված է անձամբ իրենցից՝ խեղդվողներից։ Առաջին հերթին հաճելի է օգնել նրան, ով հենց ինքն է ինչ-որ բան անում իր փրկության համար», – նշել է Զվինչուկը։

«Рыбарь»-ի ղեկավարը կարծում է, որ Արցախի հայությունը կարող էր ավելի ակտիվ բողոքել, գնալ հանրահավաքների ու կազմակերպել երթեր, փորձեր ինքնուրույն ճեղքել հումանիտար շրջապատումը, միաժամանակ ամբողջ ձայնով գոռալ, որ տեղի է ունենում հումանիտար աղետ։ «Այսօրվա ջանքերը բավարար չեն։ Առաջին հերթին այդ ջանքերը պետք է ուղղված լինեն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տարածքում ապրող հասարակության համախմբմանը։ Մինչ օրս հայ ժողովրդի միասնական դիրքորոշումը հումանիտար աղետի վերաբերյալ հայտնի չէ», – նկատել է Զվինչուկը։

Նրա կարծիքով, Ադրբեջանը, Թուրքիան և բոլոր այն երկրները, որոնք այժմ մասնակցում են Լաչինի միջանցքի շրջափակմանը, ոչ այլ ինչ են, քան մահակներ, փայտեր, որոնցով հարվածում են Հայաստանին և Ռուսաստանին: «Այդ երկրներն ինքնուրույն չեն գործում, այլ իրականացնում են ավելի խոշոր խաղացողների ծրագրերը ոչ միայն սթրեսի ենթարկելու Հայաստանի բնակչությանը և Անդրկովկասում ռուսական ազդեցությունը փաստացի ոչնչացնելու ուղղությամբ, այլև աշխարհաքաղաքական լարվածության նոր կետ ստեղծելու համար, որն ավելի կբարդացնի գործերը Ռուսաստանում, կստիպի Մոսկվային ավելի ակտիվ արձագանքել նոր մարտահրավերներին և շեղվել ռազմական գործողությունների այլ թատերաբեմերից», – ասել է «Ոսկանապատ»-ի զրուցակիցը։

Միխայիլ Զվինչուկի կարծիքով, այդ ծրագրերը վերաբերում են նաև Իրանին, քանի որ վերջինիս համար կստեղծվի լարվածության հերթական կետը, ինչին իրանական իշխանությունները ստիպված կլինեն արձագանքել։

«Իսկ ադրբեջանցիներն ու թուրքերն այս ամբողջ սխեմայում ընդամենն առանձնապես ոչ խելացի, ես կասեի նույնիսկ անուղեղ գործիք են, որոնցից իրենց նպատակին հասնելու համար օգտվում են անգլիացիները, իսրայելցիներն ու ամերիկացիները»։

Պատասխանելով «Ոսկանապատ»-ի հարցին, որը վերաբերում է Անդրկովկասում Ռուսաստանի դերին ու մասնավորապես այն գործողություններին, որոնք պետք է անի Մոսկվան՝ որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր, Միխայիլ Զվինչուկը նշել է․ «Մոսկվան բավարար քայլեր չի անում ռուսական աշխարհի և ռուս-հայկական միասնության գաղափարը հենց Հայաստանում նախագծելու ուղղությամբ։ Նայեք Ռուսաստանի հետ համագործակցության գծով ուսանողներին հատկացված քվոտային, ընդամենը 280 տեղ։ Նայեք, թե Երևանում ու այլ քաղաքներում ինչպիսի ռուսատյացներ են ղեկավարում ռուսական բուհերի մասնաճյուղերը։ Նայեք այն հումանիտար ՀԿ-ների իրական ջանքերին, որոնք պետք է առաջ տանեին ռուսական աշխարհի գաղափարները: Ցավոք, նրանք բոլորը կենտրոնացած են Արևմուտքի վրա և փաստացի ոչինչ չեն անում հայ ժողովրդի և ռուս ժողովրդի միջև կապը պահպանելու համար»։

Մինչդեռ «Рыбарь»-ի ղեկավարը կարծում է, որ հենց այդ կապի պահպանման և ամրապնդման վրա պետք է կենտրոնացվեն հիմնական ջանքերը։ «Որովհետև հայերը չեն ուզում հավասարվել Ռուսաստանին։ Նրանց ոչ ոք ցույց չի տալիս, թե ինչ է Ռուսաստանը։ Նրանք ուզում են հավասարվել Արևմուտքին, որովհետև սորոսական նախագծերը Հայաստանում ծաղկում են։ Ավելին, Հայաստանում քաղաքացիական հասարակության կառուցման նախագիծն այնքան հաջողված է համարվել, որ այժմ այն կփորձեն տարածել ամբողջ Անդրկովկասում՝ ռուսական աշխարհի ազդեցությունը ոչնչացնելու համար», – նշել է Զվինչուկը։

«Միջոցներից մեկը, ի դեպ, կարող էր դառնալ կրոնական համագործակցությունը։ Պատկերացրեք, եթե Ռուս ուղղափառ եկեղեցու մեր հոգևորականները հանկարծ հայտարարեին հայ հավատացյալներին և եղբայրական ժողովրդին լայնածավալ աջակցության մասին և որոշեին ինչ-որ համատեղ խաչերթ անցկացնել, ասենք, դեպի օկուպացված Արցախ։ Ի՞նչ եք կարծում, ադրբեջանցիները կխոչընդոտեի՞ն այդ քայլերին և սադրանքներ կձեռնարկեի՞ն։ Դժվար։

Հայաստանում շատ նախանձախնդիր են վերաբերվում հավատքի հարցերին, և եթե տեսնեին, որ ռուս հոգևորականներն իրենց աջակցում են, ապա դա կարող էր ունենալ եթե ոչ պայթած ռումբի, ապա տեղեկատվական նռնակի էֆեկտ։ Շատ բան է կարելի անել և նույինիսկ առանց պետության կամ բիզնեսի մասնակցության: Բավական է միայն ազատվել այն մարդկանցից, ովքեր բացահայտորեն վնասում են պետությանը, կառավարումը հանձնել գաղափարական ընկերներին, ովքեր կաշխատեն ի նպաստ ռուս-հայկական բարեկամության։ Գոնե այս երկու գործոններն արդեն բավարար են, եթե մենք չենք անդրադառնում այնպիսի հարցերի, ինչպիսիք են քաղաքականն ու Հայաստանի հետ համագործակցության ռազմական ասպեկտը։ Բայց կրկնում եմ՝ կուզենայի, որ հայերը շատ ավելի ակտիվորեն պաշտպանեին իրենց ինքնորոշման իրավունքն ու ինքնությունը։ Որովհետև հիմա մենք, ցավոք, հիմնականում պոպուլիստական ճիչեր ենք լսում, որ ինչ-որ մեկը պետք է գա ու փրկի հայերին։ Գործնական քայլեր, ցավոք, չեն արվում։ Եվ եթե հայ հասարակությունը համախմբվեր, միանգամայն հնարավոր է, որ առկա խնդրների և աղետի մասշտաբները շատ ավելի քիչ լինեին», – նշել է Միխայիլ Զվինչուկը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}