ՀՀ իշխանություններին կոչ ենք անում հետ կանգնել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու կործանարար դրույթից. Լիաննա Պետրոսյան
«ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի այսօրվա նիստից ակնկալում ենք, որ գոնե այս անգամ հստակ պահանջներ, հայտարարություններ լինեն, ինչու ոչ՝ նաև պատժամիջոցներ կկիրառվեն Ադրբեջանի նկատմամբ»,- ՄԱԿ-ի անվտագության խորհրդի այսօրվա նիստին ընդառաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Մենք Արցախն ենք» նախաձեռնող խմբի անդամ Լիաննա Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ պետք է միջոցներ կիրառվի ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ, քանի որ մեկ հստակ նպատակ ունեն՝ Արցախում իրականացնել էթնիկ զտում, հայաթափել ու տիրանալ Արցախի մնացած մասին։
Հարցին՝ Ադրբեջանն առաջարկում է Աղդամ-Ստեփանակերտ այլընտրանքային ճանապարհը, քննարկման ենթակա՞ է ձեզ համար, Լ.Պետրոսյանն ասաց. «Ընդհանրապես, այսպիսի խոսք է շրջանառվում՝ երբ սովը թակում է մարդու դուռը, նա անգամ թշնամու դուռը կգնա։ Բայց ես վստահ եմ, որ մենք նման իրավիճակ չենք ունենա։ Ակնայի այլընտրանքային ճանապարհի քննարկում անգամ հնարավոր չէ, քանի որ այդ դեպքում կիրականանա Ադրբեջանի ամենամեծ ցանկությունը. հայաթափում, եթե ոչ հայաթափում, ապա ինտեգրացիա։ Դա կլինի հենց այդ ճանապարհը»։
Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունն ուղիղ կերպով դեմ չի արտահայտվել Աղդամի ճանապարհի բացմանը, նա ասաց. «Մենք Հայաստանի իշխանությաններին ևս մեկ անգամ կոչ ենք անում հետ կանգնել՝ Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու այդ կործանարար արտահայտությունից, դրույթից ու տեր կանգնել Արցախի ինքնորոշման իրավունքին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հիվանդ երեխաներն առերեսվում են բազմաթիվ խնդիրների. Մանկական նյարդաբան
- Արցախում 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999, դա զուտ թիվ չէ. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը կմեկնարկի ժամը 23։00-ին
- Արա Պողոսյան. Այսքանից հետո ի՞նչ արդյունքների կարելի է սպասել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստից
- Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև
- ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Ադրբեջանը փորձել է «անցակետում» դեպքն օգտագործել՝ հերթական բեմականացման նպատակով. Արցախի պետնախարար
- Օսկանյան. Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը
- Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը կկայանա օգոստոսի 16-ին
- Աղդամի մահվան ճանապարհն ու ռուսական մեդիաօրակարգը. «Ոսկանապատ»
- «Սոված կմեռնենք, Աղդամից հաց չենք վերցնի». Արցախցի բազմազավակ ընտանիքի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան