Լոս Անջելեսում ապրող հայերն ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով կանգնեցնել ցեղասպանությունն Արցախում
Լոս Անջելեսում ապրող հայերն ակցիա են իրականացրել Ֆրանսիայի հյուպատոսության մոտ՝ կոչ անելով կանգնեցնել Արցախի Հանրապետությունում ցեղասպանությունը։
Ակցիայի մասնակիցներից Դավիթ Մնացականյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է, որ իրենք պատրաստվում են ակցիա կազմակերպել ևս 2 հյուպատոսությունների մոտ, այնուհետև հավաքվելու են Ադրբեջանի հյուպատոսության դիմաց։
«ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք դրական պատասխան։ Ակնկալում ենք, որ այն պետությունները, որոնք ներգրավված են, պարտադրեն, որպեսզի Ադրբեջանը սահմանը բացի, որպեսզի սնունդն ու դեղորայքը հասնի այնտեղ։
Բարդ իրավիճակ է։ Երբ Արցախում ունենք սովամահության դեպք, չենք կարող այստեղ հանգիստ նստել»,- ասում է Դավիթ Մնացականյանը։
Այնուհետև նրանք ակցիա են իրականացնում Մեծ Բրիտանիայի հյուպատոսի տան դիմաց՝ այնտեղ տեղադրելով Արցախի Հանրապետության դրոշն ու պաստառ՝ Արցախում ցեղասպանությունը կանգնցենելու պահանջով։
«Սա բողոքի ևս մեկ տարբերակ է՝ ներկայացնելով մեր պահանջը։ Մենք լուռ ացիա ենք իրակացնում, բայց մեր նպատակն է, որպեսզի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Անգլիայի դիրքորոշումը լինի առանցքային»,- ուղիղ եթերում ասում է Դ. Մնացականյանը։
Նրանք ակցիա են իրականացրել նաև Չինաստանի հյուպատոսության դիմաց։
Հիշեցնենք, որ այսօր կկայանա Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։
Հարակից հրապարակումներ`
- Լոս Անջելեսի հայերը շարունակում են բողոքի ակցիաները
- Լոս Անջելեսի հայերը փողոց են փակել՝ ի աջակցություն Արցախի
- Ադամ Շիֆից պահանջել ենք՝ անձամբ գնա Բերձորի միջանցք. Բողոքի ակցիա Լոս Անջելեսում
- Լոս Անջելեսի հայերն ի պաշտպանություն Արցախի՝ ակցիա են արել Կարմիր խաչի ամերիկյան գրասենյակի առջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան