Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հարյուրը, գրում է CNN-ը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետ Ջոշ Գրինին։
«Մաուիի շրջանում զոհերի թիվը հասել է 101-ի»,- հավելել է նահանգապետը։
Ավելի վաղ Մաուի շրջանի իշխանությունները հայտնել էին 99 զոհի մասին:
Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի պատճառով և ուժգնացել են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամիների պատճառով: Հրդեհի որոշ օջախներ հասնում են 400 հա տարածքի։ Հրդեհը ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, այդ թվում ՝ զբոսաշրջիկների շրջանում սիրված Լահայնա քաղաքը։
Իշխանությունները ստիպված են փակել ճանապարհները, չի աշխատում նաև հասարակական տրանսպորտը։ Տեղի հարյուրավոր բնակիչներ էլ տարհանվել են։
Ըստ պաշտոնյաների՝ կպահանջվեն տարիներ և միլիարդավոր դոլարներ, որպեսզի կղզին վերականգնվի: Լահայնան վերածվել է մոխրակույտի: Քաղաքում շրջելուց հետո, նահանգապետ Ջոշ Գրինը հայտարարել է, թե այն «ողբերգական կերպով անհետացել է». «Երբ տեսնեք Լահայնայում ավերածությունների ողջ ծավալը, կցնցվեք: Ասես ռումբ է պայթեցվել»:
Հարակից հրապարակումներ`
- Հավայան կղզիներում որոշել են սառեցնել ապրանքների գները` Մաուիի ավերիչ հրդեհներից հետո
- Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի
- Հավայան կղզիներում հրդեհները ոչնչացրել են զբոսաշրջիկների շրջանում սիրված առողջարանային քաղաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան