Ղազախստանը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանին 20 նոր սահմանապահ ստորաբաժանման ձևավորման մասին
Ղազախստանի իշխանությունները «Ապահով երկիր» ազգային նախագծի շրջանակներում 20 նոր անցակետ են կառուցում Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության սահմանային ծառայության պրոֆիլային բաժնի պետի առաջին տեղակալ Սերիկ Ախմետկալիևը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Ապահով երկիր ազգային նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել սահմանային դիրքերի 50 համալիր։ Ներկայումս հյուսիսային ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության սահմանին, կառուցվում է 20 սահմանային կետ։ Հարավային սահմաններին երեք մոդուլային սահմանապահ զորամասեր են կառուցվում»,- ասել է Ախմետկալիեւը։
Ինչպես տեղեկացրեց վարչության պետի մեկ այլ տեղակալ Գանի Աղադիլովը, առաջիկա երկու տարում նախատեսվում է ավտոմոբիլային սահմանային անցակետերի վերակառուցում։
Աղադիլովի խոսքով՝ նման կետերում կտեղադրվեն ոչ կոնտակտային զննման սարքեր։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանը և Թուրքիան Կասպից ծովում կառուցելու են նավաշինարան
- Ղազախստանը հերքում է Թուրքիայի հետ 4,4 միլիարդ դոլար արժողությամբ զրահատեխնիկայի մատակարարման մասին լուրերը
- Ղազախստանում անտառային հրդեհներն են մոլեգնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան