Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
«Ավելի քան 8 ամիս է Ադրբեջանն ամբողջապես արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։ Այդ արգելափակումը մեկուսացրել է ԼՂ բնակչությանը աշխարհի մյուս մասից առանց որևէ իրավաչափ պատճառի, որով կարող էր այդ իրավիճակը հիմնավորել»,- Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ունեցած ելույթում ասաց ՄԱԿ-ում ԱԽ մշտակ անդամ Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Նա ընդգծեց, որ դա հակասում է մարդասիրական միջազգային իրավունքի սկզբունքներին։ Ֆրանսիայի ներկայացուցիչն ասաց, որ այս իրավիճակին գումարվել է գազամատակարարման, էլեկտրամատակարարման խափանումները, ջրային պաշարների սպառումը, վառելիքի անբավարարություն, որը խափանում է գյուղատնտեսական աշխատանքները, երաշտի ռիսկը, դեղորայքի անբավարարությունը վերահաս է։
«Այս ամենի պատճառով արդեն հասունանում է մարդասիրական ճգնաժամի իրավիճակ»,- ընդգծեց ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Նա հայտարարեց, որ Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության ուղեբեռի արգելափակումը, որը ՀՀ իշխանություններն ուղարկել էին հուլիսին՝ վերացնելու ստեղծված հետևանքները Արցախում և Ադրբեջանին կոչ է անում անվերապահորեն և անմիջապես վերականգնել ապրանքների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, շարունակաբար ապահովել գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Նրա խոսքով, ԿԽՄԿ գործունեության խոչընդոտումը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն, ինչն անընդունելի է։
«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին կատարելու միջազգային պարտավորությունները, ի կատար ածել այն միջոցները, որոնք մատնանշել է Արդարադատության միջազգային դատարանը։
Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի անմիջապես, առանց խոչընդոտների մարդասիրական, ՄԱԿ-ի կառույցները հնարավորություն ունենան աշխատելու տեղի բնակչության հետ և աշխատել Լաչինի միջանցքով»,- ասաց նա՝ նշելով, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է մնում մնայուն և արդար խաղաղության օրակարգին տարածաշրջանում։
«Այդ իմաստով Ֆրանսիան կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ ուղղված բոլոր չլուծված խնդիրների լուծմանը, այդ թվում ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերով։ Այդպիսի լուծումը հնարավոր է երկխոսությամբ՝ բացառելով ուժի կամ ուժի սպառնալիքի որևէ գործադրում»,- ԱԽ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
- Ընթանում է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը
- Արցախի նախագահ. Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի ԱԽ-ից վերականգնել Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժը
- Արցախում 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999, դա զուտ թիվ չէ. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը կմեկնարկի ժամը 23։00-ին
- Արա Պողոսյան. Այսքանից հետո ի՞նչ արդյունքների կարելի է սպասել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստից
- Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև
- ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Ադրբեջանը փորձել է «անցակետում» դեպքն օգտագործել՝ հերթական բեմականացման նպատակով. Արցախի պետնախարար
- Օսկանյան. Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին