Ադրբեջանի հաղորդագրությունը, իբր ՀՀ ԶՈՒ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է:
Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին
- ՊՆ. Պահեստազորային Գ. Ո.-ն ինքնակամ թողել է մարտական դիրքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան