Անվասայլակին գամված և հեմոդիալիզ ստացող Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը
Շաքարային դիաբետով, կույր, անվասայլակին գամված և հեմոդիալիզ ստացող Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով: Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Սա հստակ բռնի դեպորտացիայի օրինակ է Ադրբեջանի կողմից: Էլ անարյուն ցեղասպանությունն ինչպիսի՞ն է լինում:
Արցախի լիակատար պաշարման պատճառով հեմոդիալիզ ստացող անձինք կմահանան, երբ բժշկական պարագաները վերջանան: Այդ պատճառով նրանց մի մասն արդեն հարկադրված տարհանվել է Կարմիր խաչի կողմից»,- գրել է նա ու տեսանյութ հրապարակել։
64-ամյա Վերա Հովսեփյանը պատմում է, որ իրեն նշանակել են շաբաթական երկու անգամ 3,5 ժամ հեմոդիալիզ. «Հիվանդանոց գնալ -գալը շատ դժվարացավ, վառելիք չունենք մեքենայով գնալու համար... Մեկ շաբաթ առաջ իմ բժշկուհին ասաց, որ պետք է գնաք Երևան։ Կամ՝ մահ, կամ բուժվել Երևանում, պատճառը՝ դեղորայք չկա։ Ասացի՝ հնարավոր չէ, պառկած հիվանդ եմ, խնամակալ ունեմ տանը։ Ես չեմ կարող Երևան գնալ ու իմ նման 10-15 հոգի, որ ստանում են դիալիզ՝ մեկի ոտքը կտրած, մեկը՝ շատ ծեր, մեկը՝ երեխաների մայր։
Ես էլ եմ ուզում ապրել, իմ նմաններն էլ ուզում ապրել։
Խնդրում եմ աշխարհին՝ օգնեք ղարաբաղցիներին, խնդրում եմ՝ օգնեք հիվանդներին։
Ես այս դրությամբ չեմ կարող գնալ Երևան բուժման նպատակով։ Ես ուզում եմ գամված սայլակին մեռնել Արցախում ու թաղվեմ իմ գերեզմանոցում»։
Հարակից հրապարակումներ`
- «Անհնար է դիմանալ, բան չկա սարքելու, որ ուտեն»․ Արցախում 8 երեխայի մայր
- Արցախում հիվանդ երեխաներն առերեսվում են բազմաթիվ խնդիրների. Մանկական նյարդաբան
- Արցախի ԱՆ-ն չի հաստատում հղիի մահվան մասին լուրը
- Արցախում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել շտապօգնության անհասանելիության պատճառով
- ԱՀ ՄԻՊ՝ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
- Արցախից հեմոդիալիզ ստացող 10 քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել Հայաստան
- Արցախում երեխաները սովամահ են լինում, ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ն եք սպասում․ Արամ Առաջին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան