Փակ շուկայի դիմացի գետնանցումը համալրվել է հատուկ վերելակով
Փակ շուկայի դիմացի գետնանցումը համալրվել է հատուկ վերելակով, որ նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպես նաև մանկասայլակով ծնողների համար։
Քաղաքապետարանից հայտնում են՝ հարթակը կառուցվել է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։ Սարքից անվտանգ և ինքնուրույն օգտվելու բոլոր կանոններին կարելի է ծանոթանալ վերելակի մոտ փակցված ուղեցույցի միջոցով։
«Այս տարի նախատեսում ենք տեղադրել 20 նմանատիպ սարքավորում, ինչը ևս մեկ քայլով Երևանը կդարձնի էլ ավելի հասանելի, ներառական և հարմարավետ»,-նշում են քաղաքապետարանից։
Հարակից հրապարակումներ`
- «Փակ շուկայի» դիմացի գետնանցումի հիմնանորոգումը կավարտվի տարեվերջին
- Մինչև դեկտեմբերի 25-ը «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը փակ կլինի