Արցախում ադրբեջանցիները կրակել են կոմբայնի ուղղությամբ, քաղաքացուն հաջողվել է փրկվել
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են.
«Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:
Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։
Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Կուտականի և Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ․ ՊՆ
- Թշնամին կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ
- Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը կրակել է՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ. Արցախի ՊՆ
- ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան