Կլիմայագետն աշխարհում ջերմաստիճանի նոր ռեկորդներ է կանխատեսում
Ջերմաստիճանի ռեկորդները գլոբալ տաքացման տրամաբանական հետեւանքն են, և առաջիկա տարիներին նման ռեկորդները միայն ավելի շատ կլինեն։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱԱ աշխարհագրության ինստիտուտի կլիմայագիտության լաբորատորիայի վարիչ Վլադիմիր Սեմյոնովը:
«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ վերջին 100 տարիների ընթացքում մոլորակի ջերմաստիճանը բարձրացել է և կշարունակի բարձրանալ։ Նմանատիպ երևույթներ կան Թուրքիայում, ուստի առաջիկա տարիներին մենք անընդհատ ջերմաստիճանի նոր ռեկորդներ ենք գրանցելու»,- ասել է Սեմյոնովը։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ամռանը ջերմաստիճանային ռեկորդները բացասական հետևանքներ են ունենում, և դա զգալի բեռ է էկոհամակարգի վրա, քանի որ շոգն ուղեկցվում է օդի աղտոտվածության բարձրացմամբ և մեծանում է բնական հրդեհների հավանականությունը:
Նրա խոսքով՝ նման եղանակը զգալի ռիսկեր է պարունակում նաև մարդկանց առողջության համար։ Մասնավորապես, տեղի են ունենում ջերմային հարվածներ, սրվում են քրոնիկ հիվանդությունները ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում աննախադեպ շոգ եղանակ է՝ 50°C
- Մարոկկոյում օդի ջերմաստիճանը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 50 աստիճանը