Ասելով-խոսելով, հանգիստ գալիս էինք, իրար հետ նկարվում էինք. Ողբերգական վթարից հրաշքով փրկված կինն է հիշում
Երևան-Գյումրի ճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հրաշքով փրկված 34-ամյա Լիլիթ Ղուկասովան Կենտրոն TV-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ:
«Բավրայով եկանք, ստուգումներն անցանք, նստեցինք տրանսպորտ, որ գանք Երևան։ Հանգիստ գալիս էինք, նորմալ քշում էր վարորդը, ուրախ, ասել-խոսելով։ Մի պահ քնել էի, էլ բան չեմ հիշում, արթնացել եմ Գյումրիի հիվանդանոցում։ Ասացին՝ վթար է եղել, չորս հոգի հիվանդանոցում է»,- պատմում է Լիլիթը։
Երկու օրով պատմական հայրենիքը տեսնելու գնացած Լիլիթն ընկերացել էր խմբի մյուս անդամների հետ։
«Աղջիկներից մեկը Գորիսից էր, ասող-խոսող, շատ լավիկն էր։ Նկարվում էինք իրար հետ։ Ասացին՝ ինքը չկա»,-ասում է վթարից փրկված կինը։
Նա երկուշաբթի օրը տեղափոխվել է Երևան։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկներն ասում են՝ Լիլիթ վնասվածքները համեմատաբար թեթև են. աջ անրակի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ։
Վերակենդանացման բաժանմունքից տուժածը տեղափոխվել է նյարդավիրոբուժության բաժանմունք, դեռ անրակի վիրահատության է ենթարկվելու։
Գյումրու ԲԿ-ից Երևան տեղափոխված մյուս հիվանդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, առողջական վիճակը ծանր է, կայունանալուց հետո կենթարկվի վիրահատության։
Հարակից հրապարակումներ`
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
- Ողբերգական վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի հարազատները զրկված են նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից
- Անկարագրելի չափի ողբերգություն է, որի պատճառով կորցրել եմ նաև իմ լավ ընկերներին․ «Համշեն տուր»-ի հիմնադիր
- «Հոպարիս կյանքը խլած իրադարձության մասին խոսելիս ասում էի՝ ողբերգություն, մինչդեռ հանցագործություն էր»
- Խեղված ճակատագրեր. Ողբերգական վթարի զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով մահացածներից 4 խնամիներ էին
- Ողբերգական վթարից մահացած Լիանա Քոչինյանը Երևանից էր` մանկավարժ
- Ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18 տարեկան է, տարիքովը՝ 56 տարեկան
- Շիրակում ողբերգական վթարի հետևանքով վնասվածնքեր ստացած չորս քաղաքացու վիճակը ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին