Օդափոխվում են ֆոնդային առարկաները
Ամեն տարի օգոստոսի առաջին տասնօրյակին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում օդափոխվում են ֆոնդային առարկաները։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդափոխված առարկաների թվում է նաև 4 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ բրդյա կարպետը, որը պատրաստվել է 1917 թվականին։
Ֆոնդապահ Մարինե Բազեյանը հերթով դարակաշարից հանում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործվածքների ֆոնդում պահվող առարկաները։ Նա պատմում է. «Ժամը 10-00-16։00-ը գործվածքները դրսում են, դրանից հետո բերում ենք ֆոնդ, մշակում հատուկ միջատասպան նյութերով, փաթաթում խողովակաձև և տեղավորվում դարակներում։
Օդափխման հերթն այսօր 4 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ բրդյա կարպետինն է, որը պատրաստվել է 1917 թ․, ստեղծման վայրը՝ Լոռի-Տավուշ։
Գործվածքի ֆոնդում պահվում են գորգեր, կարպետներ, ասեղծնագործ, գոբելեն, մաքրամե գարծվածքներով իրեր՝ եկեղեցական հագուստից մինչև գործվածքից պայուսակներ։
Փոքր չափեր ունեցող գործվածքների խնամքը կատարվում է սենյակում, որի օդափոխության համար ստեղծվում են հատուկ պայմաններ․ պահոցներում տեղադրվում են միջատասպան նյութեր գորգերի պահպանությունն իրականացնելու համար»։