Հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Ստեփանակերտի ճանապարհների միջև անթույլատրելի է․ ԱՀ ԱԳ նախարար
Արցախյան կողմը ամենաշահագրգիռն է խաղաղ բանակցության առումով։ Այս մասին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
Ղազարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն երկրների ներկայացուցիչներին, որոնք հստակ ձևակերպումներ են տվել Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությանը։
«Միևնույն ժամանակ մտահոգություն ունենք մի շարք երկրների մասով, որոնք փորձ են անում հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների ՝ տրանսպորտային կոմունիկացիաների միջև, ինչն անթույլատրելի է և չի համապատասխանում Լաչինի միջանցքի Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված դրույթներին»,- ասաց Ղազարյանը։
Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստին, նախարարը նշեց, որ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, քանի որ այդ գործընթացը շարունակվելու է։ Ինչ վերաբերում է կարողություններին, ապա Ղազարյանն ընդգծեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հենց այն կառույցն է, որն ունի և՛ կարողություններ, և՛ լիազորություններ՝ կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։
Պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովին վերագրվող հարցին, Ղազարյանն ասաց, որ պաշտոնական խողովակներով ԱՀ ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել։
«Հուլիսի 27-ին ԱԳ հայտարարության մեջ նշվել է նման տեսլականի մասին, որը նախատեսվում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովմանը։ Մենք հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է։ Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ այս մասին փաստում են այն իրողությունները, որոնք ունենք գետնի վրա։ Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից այդ քաղաքականության արդյունքները, երբ 120 000 մարդ միտումնավոր մատնված է սովի և ամեն օր ադրբեջանական կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ և սպառնալիքներ, ոչնչացվում է հայկական պատմական ժառանգությունը, որևէ հիմք որևէ միջնորդ չունի, որպեսզի նման տեսլական հնարավոր լինի կյանքի կոչել։ Այս փաստաթղթի մասով կսահմանափակվեն այսքանով»,- եզրափակեց ԱՀ ԱԳ նախարարը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու՞ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը․ Վահե Հովհաննիսյան
- Մենուա Սողոմոնյան. ՄԱԿ-ի ԱԽ նիստում հնչած ելույթներում երբեք չարտահայտվեց «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպումը
- Լավրովն արդյունավետ է գնահատում Միրզոյանի և Բայրամովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները
- Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը. ԼՂ-ին և դրա հետ կապված ամեն հարց արժանի են կանոնավոր ուշադրության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան