Ռուբլու արժեզրկումը կազդի ՀՀ -ի արտահանման ծավալի վրա, որի 53%-ը ՌԴ-ին է բաժին ընկնում. Աղասի Թավադյան
Վերջին ամսվա ընթաքում ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկվեց ՀՀ դրամի և մյուս բոլոր հիմնական արժույթների համեմատ: ՌԴ-ում 1 ռուբլին երբ հատեց հոգեբանական 100 դոլարի շեմը, լուրջ անհանգստություն նկատվեց նաև ռուսական շուկայում: Հայաստանում առաջին անգամ ռուբլու փոխարժեքն իջավ 4 դրամի շեմից:
Հայաստնի արտահանման ծավալների վրա ռուբլու արժեզրկման հետևանքները գնահատելու համար Panorama.am-ը մի քանի հարց ուղղեց, տնտեսագետ, Աղասի Թավադյանին:
Panorama.am-Վերջին տարիներին Հյաստանում արձանագրվել էր արտահանման ծավալների որոշակի աճ, որը հիմնականում ապահովվել էր ԵԱՏՄ-ի, մասնավորապես ՌԴ-ի շուկայի շնորհիվ: Ի՞նչ հետևանքներ կունենա ռուբլու արժեզրկումը տնտեսության վերոնշյալ ուղղության վրա:
Ա. Թավադյան-Ցանկացած տնտեսության համար արտահանման աճը կարևոր է, հատկապես Հայաստանի պես պետության համար, որտեղ ունենք առևտրային հաշվեկշռի դեֆիցիտ, հետևաբար, ինչքան կարողանանք արտահանումը մեծացնենք և դեվիրսիֆիկացնենք, այնքան մեր տնտեսությունն ավելի լավ կաճի:
2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով մեր արտահանման 53%-ը գնում է դեպի ՌԴ: Սա նշանակում է, որ մեր ապրանքը պետք է մրցունակ լինի ԵԱՏՄ շուկայում, ՌԴ-ում: Այս աճը հիմնականում տեղի է ունեցել 2022 թվականին, երբ Ռուսաստանի դեմ սահմանափակումներով պայմանավորված ՌԴ-ի առևտրաշրջանառության մի մասը գնաց Հայաստանով: 2022 թվականին ռուսական ռուբլին կայուն էր՝ տարվա սկզբում և վերջում մոտ 5,4 դրամ էր: 2023 թվականին մենք տեսանք, թե ինչպես դրամի և այլ արժույթների հանդեպ ռուբլին արժեզրկվեց մոտ 25%-ով, որն առաջին հերթին ձեռնտու չէ արտահանողի համար, որովհետև այն ապրանքը, որը տեսականորն ենթադրենք, որ արտադրվել է 5 դրամով, որ 2022 թվականին արտահանվել է ՌԴ և վաճառվել մեկ ռուբլով, ապա այս տարի էլի շարունակում է արտադրվել 5 դրամով, բայց Ռուսաստանում 25%-ով թանկացել է՝ 1,25 ռուբլի է դարձել:
Հայաստանում մեծ խնդիր ունեն հատկապես դիլլերները, գյուղատնտեսական և այլ ապրանքներ արտահանողները: Ավտոմեքենա արտահանողների մասին խոսում են, որովհետև նրանց ձայնն ավելի շատ է լսվում, բայց ասեմ, որ ավտոարտահանողները մեծ ֆինանսական մուտքր ունեցան 2022 թվականին, երբ նրանց եկամուտները մոտ 5-7 անգամ աճեցին, քանի որ ավտոմեքենաների վերաարտահանումը մի քանի անգամ աճեց այդ տարիների ընթացքում և եթե նայենք 1000 խոշոր հարկատուների ցանկը, ապա կտեսնենք, որ հանկարծակի այնտեղ սկսեցին հայտնվել ավտոարտահանողները, նույնիսկ՝ առաջին հարյուրյակում:
2023 թվականին ռուբլու արժեզրկմամբ, ինչպես նաև վերջերս Վրաստանի սահմանին արձանագրված փոփոխություններով, այն ավտոմեքենաների քանակը, որոնք հիմնականում ԱՄՆ-ից ներ էին մուծել Հայաստան և պատրաստ էին ՌԴ արտահանել, մնացել են Հայաստանում, և մեր երկրում մեքենաների ավելցուկ կա այս պահին:
Panorama.am-Մեքենաների արտահանման ինչպիս՞ի ցուցանիշներ ունենք:
Ա. Թավադյան-2022 թվականին մեր ընդհանուր արտահանումն աճել է մոտ 80 %, որի մեջ մեծ հզորությամբ շարժիչով ավտոմեքենաների արտահանումը 300 մլն դոլար է, որը 2021 թվականին չի եղել: 2023 թվականին այդ ցուցանիշի աճը դանդաղել է: Հզոր շարժիչով ավտոմեքենաների նման ծավալի արտահանում Հայաստանում մինչև նախորդ տարվա սկիզբը չի եղել և 2022 թվականի ընթացքում՝ ռուս-ուկրաինական պատերազմով և սահմանափակումներով պայմանավորված դժվարանում էր ՌԴ մեքենաներ ներմուծումը և հայ դիլլերները մեծ շահույթ ունեցան: Նրանք այսօր բավականին մեծ քանակությամբ մեքենաներ են ներմուծել՝ հույսով, որ թրենդը շարունակվելու է, բայց այն դադարում է և այս պահին շատ ընկերություններ իրենց բազաներում բավականին մեծ քանակությամբ ավտոմեքենաներ ունեն: Սա կարող է մոտակա ժամանակահատվածում Հայաստանում հանգեցնել թանկարժեք և միջին գների մեքենաների գնիջեցման:
Panorama.am-Ռուբլու արժեզրկումը կազդի նաև տրասֆերտների՞ վրա:
Ա.Թավադյան-Իհարկե, տրանսֆերտների վրա էլ կազդի: Բայց պետք է առանձնացնենք առանձին տրանսֆերտները և ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից բանկային դրամական փոխանցումները: 2022 թվականին մոտ երկու անգամ աճեցին արտասահմանից եկող փոխանցումները դեպի Հայաստան, որոշ ցուցանիշներով՝ 3-5 անգամ: Այդ աճը 2023 թվականին այդքան էլ մեծ չէ: Սխալ է, որ տնտեսությունը միայն տրանսֆերտների վրա է հույսը դնում, որովհետև մենք այս պարագայում արտահանում ենք աշխատուժ և սպասում ենք, որ այդ աշխատուժն իր արտադրանքը հետ կբերի, որը սխալ ձևաչափ է: Մեր տրասֆերտներն ամենաբարձր ցուցանիշը գրանցել են 2019 թվականին, երբ տրասֆերտներ-ՀՆԱ հարաբերակցությունը մոտ 19,5% էր: 2020 թվականին այդ ցուցանիշն ամենացածրն էր՝ մոտ 9,5%, սակայն վերջին տարվա ընթացքում կտրուկ աճ ապրեց, որովհետև Ռուսաստանից մեծ քանակությամբ դրամական միջոցներ եկան ՀՀ, որոնք ազդեցին նաև ՀՆԱ-ի աճի վրա: Այս վերջին տարվա ընթացքում մենք նկատեցինք տրասֆերտների աճ ոչ թե ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիներից, այլ ՌԴ քաղաքացիներից, որոնք փող են ուղարկում դեպի Հայաստան: Իհարկե, այդ ցուցանիշն էլ է իջնում: Մենք գտնվում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայում և մեր արտահանման հիմնական մասը, ինչպես նաև կապիտալի հիմնական մասը գալիս է Ռուսաստանից և այս պարագայում փոխարժեքը մեծ դեր է խաղում: Պետք է ընդգծեմ, որ ոչ թե ամրացել է դրամը ռուբլու հանդեպ, այլ ռուբլին արժեզրկվել է գրեթե բոլոր արժույթների հանդեպ, որը դիլեմա է առաջացնում ՀՀ-ի համար:
Panorama.am-Դուք ասացիք, որ ռուբլու արժեզրկումը հարվածելու է նաև գյուղատնտեսական ապրանքներին: Առանց այն է Հայաստանում վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտը կա՛մ անկում է գրանցում, կա՛մ չնչին աճ: Պետությունն ինչ գործիք ունի ռուբլու արժեզրկման հետևանքները ոլորտի վրա մեղմելու առումով:
Ա. Թավադյան-Գյուղատնտեսությունը ՀՀ-ի շատ զգայուն հատվածն է: Մեր մոտ տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Օրինակ մեր մոտ գնաճը սեզոնային բնույթ ունի, որն այլ զարգացած պետություններում չկա: Այսինքը, բերքահավաքի լավ կամ վատ արդյունքներից կախված Հայաստանում գներն աճում են կամ իջնում, մեր մոտ ամռանը գներն իջնում են, քանի որ բերքը շատ է, իսկ ձմռանը բարձրանում, քանի որ այն քիչ է: Եթե կարկուտ է գալիս, տնտեսական ցուցանիշներն էլ են վատանում: Գյուղատնտեսությունը խառը խնդիր է, այն պետք է ընդհանուր զարգացնել՝ հակակարկտային կայաներ դնելով, նոր ոռոգման համակարգերով և նոր տեխնիկա ներդնելով: Ռուբլու արժեզրկման համատեքստում ոչ միայն գյուղատնտեսությունն է տուժում այլ ընդհանուր արտահանողը, քանի որ, կրկնեմ, արտահանման 50%-ից ավելին գնում է ՌԴ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական ռուբլին գնվում է 3․60 դրամ նվազագույն և 4․02 դրամ առավելագույն փոխարժեքով
- Դոլարը, եվրոն, ռուբլին էժանացել են. փոխարժեքն` այսօր
- Ապրանքներ-ծառայությունների արտահանում/ ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում աննախադեպ՝ 48% է. Աղասի Թավադյան
- Երեք ամսում Թուրքիա ենք արտահանել 57 մլն դոլարի ոսկու փոշի.Աղասի Թավադյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան