Բաշմետը, Գուլեգինան, Սպիվակովան և այլ հայտնի գործիչներ Արմեն և Սերգեյ Սմբատյանների հարցով դիմել են ՀՀ պատկան մարմիններին
Կոմպոզիտոր, մշակութային հայտնի գործիչ Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով ՀՀ պատկան մարմիններին բաց նամակով են դիմել հայտնի երաժիշտներ և մշակութային գործիչներ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր և Ռուսաստանի 4 պետական մրցանակների ու Գրեմմիի դափնեկիր Յուրի Բաշմետը, մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո, օպերային դիվա Մարիա Գուլեգինան, մեծահամբավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, օպերային երգչուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոեւան, դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, Deutsche Grammophon-ի ամենաերիտասարդ արտիստ, ջութակահար Դանիել Լոզակովիչը։
Բաց նամակում նրանք ընդգծում են, որ խորապես անհանգստացած են՝ լսելով իրենց գործընկերների նկատմամբ մեղադրանքի առաջադրման եւ կալանավորման մասին լուրը։
«Արմեն և Սերգեյ Սմբատյաններն ականավոր պրոֆեսիոնալներ են, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում ունեցել է անվիճելի ներդրում Հայաստանի մշակութային եւ հասարակական կյանքում։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայրենի երկրի հանրությանը, այլեւ ՀՀ սահմաններից դուրս։ 17 տարեկանից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարող Սերգեյ Սմբատյանի կազմակերպչական եւ արտիստական տաղանդի շնորհիվ Հայաստանի երաժշտական արվեստը մեծ ձեռքբերումներ է ունեցել, ինչպես նաեւ ճանաչում՝ աշխարհի շատ երկրներում։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը, որ միջազգային տարբեր շրջագայությունների ընթացքում ներկայացրել է Հայաստանի մշակութային ժառանգությունը, հեղինակավոր համերգային հարթակներում համագործակցել է հայտնի նվագախմբերի և համաշխարհային աստղերի հետ, դարձել է Հայաստանի ազգային հպարտությունը։
Հայտնի հասարակական գործիչ Արմեն Սմբատյանը, ում մենք ճանաչում ենք որպես մեծ հայրենասերի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի իր առաքելության տարիներին ծանրակշիռ ներդրում է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։ Ավելին, բարձր են գնահատվում ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում Արմեն Սմբատյանի ղեկավարման տարիներին նրա մարդասիրական նախաձեռնությունների մասշտաբն ու կարեւորությունը։
Մենք հավատում ենք, որ Հայաստանի դատական համակարգը հիմնված է արդարության եւ հումանիզմի սկզբունքների վրա, եւ առաջնային են համարվում օրինականությունն ու քաղաքացիների ազատությունները։ Այս պայմաններում խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է, քանի որ երկու գործիչներն էլ որեւէ վտանգ չեն սպառնում հանրությանը եւ իրենց երկրի շահերին։
Անկեղծորեն հավատում ենք, որ ստեղծված իրավիճակը կլուծվի ամենամոտ ապագայում»,- ասված է բաց նամակում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սմբատյանի կալանավորումը փոխելու կոչով ՀՀ վարչապետին են դիմել ՌԴ մշակույթի անվանի գործիչներ
- Սպիտակցի Հայկոն, Իվետա Մուկուչյանն ու այլ երգիչ-երգչուհիներ պահանջում են վերանայել Սմբատյանի կալանավորումը
- «Ես տեսել եմ Մաեստրո Սմբատյանի անսահման նվիրումը Հայաստանին, հայկական մշակույթին, մարդկանց ու դասական երաժշտությանը». Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացվել
- Միխայիլ Շվիդկոյ. Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից
- Ստորագրահավաք՝ ի աջակցություն Սերգեյ Սմբատյանի
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչները
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև այլ արվեստագետներ
- Անվանի բժիշկները միջնորդել են գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
- 12 մարզիկներ միջնորդել են գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
- Մտավորականները միջնորդել են վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը
- Չեմ կարող լռել օրը ցերեկով տեղի ունեցող անարդարության վերաբերյալ․ Վլադիմիր Սպիվակովը՝ Սմբատյանների կալանավորման լուրի մասին
- Սիմֆոնիկ նվագախումբ. Հույս ունենք՝ մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ
- Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող այս պատմությունը. Արմեն և Սերգեյ Սմբատյանների պաշտպան
- Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը երկու ամսով կալանավորվել են
- Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ու նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել են