Բրիթնի Սփիրսն ամուսնալուծվում է
Փոփ աստղ Բրիթնի Սփիրսը և նրա ամուսին Սեմ Ասղարին 14 ամսվա ամուսնությունից հետո հայտարարել են ամուսնալուծության մասին։ Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները։
Զույգն առաջին անգամ ծանոթացել է 2016 թվականին տեսահոլովակի նկարահանման հրապարակում։ Անցած տարվա հունիսին նրան ք ամուսնացան աստղային փոքրիկ արարողության ժամանակ։
Բաժանումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Բրիթնին պատրաստվում է այս հոկտեմբերին հրատարակել «Կինը իմ մեջ» խորագրով իր հուշերը։ Զույգի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան