Դատախազը քրեական հետապնդում է հարուցել ողբերգական ավտովթարի մասնակից՝ վարորդի նկատմամբ
Դատախազը օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Դատախազությունից հայտնում են՝ քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Զիլ - ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով և հասնելով ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածը, այն է՝ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական տարածք, չի պահպանել Կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնները:
Հոծ գծի առկայության պայմաններում, որը բաժանել է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը, նշել՝ ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տվել երթևեկելի մասի սահմանները, Հ.Պ.-ն չի իրականացրել իր վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն, հատել է հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, որի արդյունքում ճանապարհահատվածի հանդիպակաց ուղեմասում բախվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասով ուղիղ երթևեկող Մառլեն Միխաիլի Մարգարյանի վարած «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի արդյունքում Հ.Պ.-ն անզգուշությամբ առաջացրել է «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Մառլեն Միխաիլի Մարգարյանի և ուղևորներ՝ Մուշեղ Արայիկի Էլոյանի, Լիաննա Վաչագանի Քոչինյանի, Եվա Արտակի Փարսյանի, Նարե Սուրենի Ամարյանի, Հելեն Վաչիկի Դադայանի, Ամալյա Արմենի Մնացականյանի, Բարիս Մարատի Թորոսյանի, Անահիտ Ռուբիկի Հակոբյանի, Ալվարդ Մարտիրոսի Մարտիրոսյանի, Արայիկ Սուրենի Մուրադյանի մահը: Հ.Պ.-ն ուղևորներ Մարգարիտա Արզումանի Գաբրիելյանի, Լիլիթ Վանոյի Ղուկասովայի, Էդուարդ Գագիկի Սահակյանի, Պայծառ Սաբիրի Ավանեսյանի և Էդուարդ Խաչատուրի Քոլոյանի առողջությանը անզգուշությամբ պատճառել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Մալյան. Լանջիկի ողբերգական ավտովթարի թեման քաղաքական է
- Մենք նաև վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել. Փաշինյանը՝ Լանջիկի ողբերգական վթրի մասին
- Ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Ասելով-խոսելով, հանգիստ գալիս էինք, իրար հետ նկարվում էինք. Ողբերգական վթարից հրաշքով փրկված կինն է հիշում
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
- Ողբերգական վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի հարազատները զրկված են նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից
- Խեղված ճակատագրեր. Ողբերգական վթարի զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան