Կոչ ենք անում կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով, այդ թվում Լաչինի միջանցքով, մուտք ԼՂ. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
«Միացյալ Թագավարությունը շարունակում է խորապես մտահոգվել Լաչինի միջանցքի խափանմամբ, որը վտանգում է կյանք փրկող դեղորայքի, բուժծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների, ապրանքների մատակարարումը, որը մարդասիրական հետևանքներ է առաջացնում տեղի բնակչության համար»,- Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ունեցած ելույթում ասաց ՄԱԿ-ում Միացյալ Թագավարության ներկայացուցիչը։
Նա ընդգծեց՝ շատ կարևոր է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը։
«Մենք կոչ ենք անում կողմերին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտին բոլոր ճանապարհներով, այդ թվում Լաչինի միջանցքով, մուտք գործել, որպեսզի կազմակերպությունը կարողանա իր կենսական աշխատանքն իրագործել։ Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղացիական բնակչության կարիքները»,- ասաց նա։
ՄԱԿ-ում Միացյալ Թագավարության ներկայացուցիչը նշեց, որ ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային գործընթացները, վերջին շրջանում Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հյուրընկալած հանդիպումները, նաև ԱՄՆ ջանքերն այս ուղղությամբ։
«Կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերն այս բանակցություններում՝ հասնելու մնայուն խաղաղության։ Դիվանագիտությամբ և ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ոգով է հնարավոր կողմերին ավելի մոտ բերել խաղաղության»,- հայտարարեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը կոչ է անում շարունակել երկխոսությունն ընդունված չորս հայտարարությունների հիման վրա. ՄԱԿ ԱԽ Չինաստանի ներկայացուցիչ
- Մենք ի գիտություն ենք ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
- Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
- Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
- Ընթանում է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը
- Արցախի նախագահ. Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի ԱԽ-ից վերականգնել Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան