Չինաստանը կոչ է անում շարունակել երկխոսությունն ընդունված չորս հայտարարությունների հիման վրա. ՄԱԿ ԱԽ Չինաստանի ներկայացուցիչ
Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ԱԽ մշտական անդամ Չինաստանի ներկայացուցիչն իր ելույթում ասաց. «Համոզված ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճը պետք է լուծվի կողմերի միջև երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: Բոլոր հարցերը, այդ թվում նաև հումանիտարը, պետք է լուծվեն դիվանագիտական ջանքերով»:
Չինաստանի ներկայացուցիչը շեշտեց, որ վերջին տարիներին Հայաստանը, ՌԴ-ն և Ադրբեջնն ընդունել են չորս համատեղ հայտարարություն և, նկատելով, որ վերջին շրջանում կողմերը ակտիվ բանկցում են, հայտնեց որ Չինաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել երկխոսությունն այդ չորս հայտարարությունների հիման վրա և հիմնահարցերը լուծել համընդհանուր միջազգային իրավունքի նորմերի և օրենքների հիման վրա:
«Չինաստանը աջակցում է բոլոր դիվանագիտական քայլերին և հանդես կգա կողմերին աջակցելու կառուցողական դիրքերից»,- խոսքն ավարտեց Չինաստանի ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ի գիտություն ենք ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
- Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
- Ընթանում է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը
- Արցախի նախագահ. Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի ԱԽ-ից վերականգնել Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան