Սամվել Խալաթյան. Թատերախմբի ամենամեծ սխալն ու բացթողումն այն էր, որ ժամանակին չընդվզեցին
Գրող, սցենարիստ, հրապարակախոս Սամվել Խալաթյանը, անդրադառնալով Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի ունեցող իրադարձություններին, գրում է.
««Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն ինձ համար հոգեհարազատ է: Լավագույնս գիտեմ ստեղծագործական անձնձնակազմի տաղանդավոր դերասաններին, տեխնիկական անձնակազմի գիտակ ու կիրթ անձանց:
Ինձ համար մեծ պատիվ էր, որ թատրոնի վերանորոգումից հետո լուսահոգի Ալբերտ Մկրտչյանն օջախին նոր շունչ հաղորդելու մեկնարկը տվեց իմ հեղինակած «Աքլորականչ» մոնոդրամի և «Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիայի առաջնախաղերով:
Այդուհետ մշտապես հաղորդակցվել եմ հայ թատերարվեստում յուրօրինակ ձեռագիր բերած թատրոնին, որի լավագույն ավանդույթները հաջողությամբ պահպանվեցին ու զարգացան Մհեր Մկրտչյանի ղեկավարության օրոք: Քաղաքական այրերն իրենց իսկ քաղաքական «մշակույթով», թատերարվեստի նկատմամբ ունեցած «ճաշակով ու գիտելիքներով» առաջնորդվելով գլխատեցին թատրոնը՝ վերացնելով գեղարվեստական ղեկավարի, գլխավոր նկարչի և թատրոնի ստեղծագործական գործընթացի համար կենսական նշանակություն ունեցող հաստիքներ: Պատճառները բոլորիս են պարզ, չծավալվեմ:
Թատերախմբի ամենամեծ սխալն ու բացթողումն այն էր, որ ժամանակին չընդվզեցին, չըմբռնեցին, որ սկիզբ է դրվում թատրոնը կործանելու, քաղաքական խամաճիկ-գործիչների ներմուծումով արվեստի օջախը ներկայիս ապազգային իրողությանը ծառայեցնելու ագիտթատրոն դարձնելուն:
Այն, ինչ այսօր կատարվում է, դրա տրամաբանական շարունակությունն է: Ցավալի է:
Հույս ունեմ, որ առողջ ուժերն աննահանջ կլինեն իրենց արդարացի դիրքորոշմամբ, թույլ չեն տա, որ նշանավոր արտիստի ստեղծած ու նրա անունը կրող թատրոնը զոհ գնա քաղաքական ճղճիմ խաղերի»։
Հարակից հրապարակումներ`
- Սոս Ջանիբեկյանի հետ քննարկում եղել է, սակայն դեռ «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել
- Արծրուն Չոբանյան. Դեռ չհայտարարված մրցույթն արդեն ունի հաղթո՞ղ
- Մհեր Մկրտչյան. Թատրոնին նոր տնօրեն պետք ա լինի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան