Սևանում ձկան որսն օրենքից դուրս անհնար է լինելու. Փաշինյան
«Անհրաժեշտություն է առաջացել Ջրային պարեկային ծառայության նյութատեխնիկական ապահովման նպատակով լուծելու ֆինանսավորման խնդիրը»,-կառավարության նիստում հայտնեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով այդ ստորաբաժանմանը հատկացվող միջոցների նախագիծը և տեղեկացրեց, որ ջրային պարեկային ծառայության ստորաբաժանումը ծառայություն է իրականացնելու 4 հանրային լողափերում՝ Շողակաթ, Արծվանիստ, Գեղամա լողափ և Թերակղզի:
Նա նաև տեղեկացրեց, ոոր դրոններով ծառայություն է իրականացվելու:
Ղազարյանի խոսքով, ծախսերը կատարվելու է ՆԳՆ մնացորդային գումարների հաշվին:
«Այս տարի հանրային լողափերում ջրահեղձության 2 դեպք ենք ունեցել, և ՆԳ նախարարի կողմից նշանակված է նաև ծառայողական քննություն»,-իր կողմից ասաց Փաշինյանը և հավելեց, որ տրամաբանությունն այն է, որ գոնե հանրային լողափերում ջրահեղձության դեպքերից պետք է կարողանան խուսափել:
Նրա խոսքով՝ Ջրային պարեկային ծառայությունը պետք է հետևի նաև ջրային տրանսպորտային միջոցների խախտումներին, նաև ոչ սթափ վիճակում նավ վարելու դեպքերին:
«Սա նշանակում է, որ Սևանում ձկան որսն օրենքից դուրս անհնար է լինելու, բայց մյուս կողմից` ուզում եմ հիշեցնել, որ որոշակի ընթացակարգեր ենք սահմանել, թե ինչպես պետք է իրականացվի որսը Սևանա լճից: Եվ այսօրվանից մեր ոստիկանությունը, մարզպետարանը, ՇՄՆ-ն պետք է ակտիվ շփումներ իրականացնեն ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ, որպեսզի ներկայացնեն, թե ինչ է տեղի ունենալու»,-հայտարարեց Փաշինյանը
Հարակից հրապարակումներ`
- Մենք նաև վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել. Փաշինյանը՝ Լանջիկի ողբերգական վթրի մասին
- Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել.Նիկոլ Փաշինյան
- Միջազգային բարձր ատյանում ճշմարտությունը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է. Փաշինյան
- Սա Նիկոլ Փաշինյանի, և իր աղետաբեր վարչակարգի հերթական ակնառու ձախողումն է. Չալաբյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին
- Ջրային պարեկները Սևանում կմեկուսացնեն ոչ սթափ նավավարներին