ՀԾԿՀ նախագահ. Ամռան ամիսներին 10 դիմումից 8-ը «Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ է
«Կախված սեզոնայնությունից՝ խնդիրները միշտ շատանում են, քանի որ ջրապահանջարկն ավելանում է, համակարգի ճնշումն ավելացվում է, որպեսզի ջուրը հասնի սպառողներին և համակարգի մաշվածության պատճառով սկսում են վթարները շատանալ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով հարցին, որ վերջին շրջանում քաղաքացիները դժգոհություններ են հայտնում «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկումից, ի՞նչ է արվում, պատասխանատվություն կկրի՞։
ՀԾԿՀ-ի նախագահն ասաց, որ անջատումների մասին պետք է լինեն հրապարակումներ, այլապես կանոնների խախտում է, բացի այդ քաղաքացիների հարցերը չպետք է մնան անպատասխան, ինչը նույնպես խախտում է։
«Եթե լիում է դիմում, հանձնաժողովում հարուցվում է վարույթ, տրվում է համապատասխան արձագանք»,-ասաց Գ.Բաղրամյանը։
Նա նշեց, որ ամառային սեզոնին ՀԾԿՀ-ն ավելի շատ դիմումներ է ստանում։ Ամառային ամիսներին, Գ.Բաղրամյանի խոսքով, օրական 10 դիմումից, օրինակ, 8-ը կարող է միայն «Վեոլիա Ջուր» ընկերությանը վերաբերվի։
Նա մանրամասնեց, որ տուգանքները ավտոմատ են. «Տուգանքների մի քանի տեսակ են լինում. օրինակ՝ ավտոմատ եղանակով սպասարկման որակի կամ ժամի հետ կապված խախտումերի դեպքում։ Սա արված է սպառողի հարմարվետության համար։ Այսինքն ավոտմատ վճարվում են տուգանքները սպառողի հաշիվներին։ Երկրորդը՝ վարույթի հարուցում, որը երկարաժամկետ գործընթաց է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Հետք»՝ «Վեոլիա Ջուրը» անհասանելի է
- «Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները շատացել են. ՀԿԾՀ նախագահ
- Շոգը, ջրազրկման վտանգն ու «Վեոլիա Ջուր»-ի փնթի աշխատանքը
- Արմավիրի մի քանի գյուղերում մեկ օր ջուր չի լինի
- Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է, չգիտենք՝ ինչ է նշանակում ջրի կառավարում. Փաշինյան
- Քաղաքացիների կասկածները ջրի որակի փոփոխության վերաբերյալ, զուր չէին. Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները