Երեկ գերեվարված քաղաքացու հարցով կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
Ադրբեջանի կողմից երեկ գերեվարված պահեստազորայինի համար Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ պաշտապանության նախարարությունը նախ հայտնեց, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Մինչ աշխատանքներն արդյունք կտային, Ադրբեջանը հայտարարեց իբր հայկական կողմից դիվերսիոն փորձի ու խմբի անդամներից մեկի ձերբակալման մասին։
Ի պատասխան Պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութ, որը հերքում է ադրբեջանական կողմի կեղծիքը։ Տեսանյութում երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
ՊՆ-ից հայտնել են, որ քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը
- Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին
- ՊՆ. Պահեստազորային Գ. Ո.-ն ինքնակամ թողել է մարտական դիրքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան