Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» ֆիլմը ճանաչվել է լավագույնը LAshortsFest միջազգային կինոփառատոնում
Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» ֆիլմն արժանացել է Լոս Անջելեսի Օսկարի և Բաֆտայի որակավորում ունեցող LAshortsFest կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի «լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին: Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյան, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա(Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:
Ֆիլմի մասին.
Մեկ օր կանանց կյանքում, ովքեր ապրում են գյուղում, որտեղ ոչ մի տղամարդ չկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան