Թուրքիան 99 տարով վարձակալել է Լիբիայի Հոմս նավահանգիստը ՝ ռազմաբազա տեղակայելու համար
Թուրքիան 99 տարով վարձակալել է լիբիական Հոմս նավահանգիստը, որտեղ պատրաստվում է տեղակայել իր ռազմաբազան։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով «TRT Haber»ին։
«Հետևելով Արևելյան Միջերկրական ծովում ակտիվ քաղաքականությանը՝ Թուրքիան 99 տարով վարձակալել է Լիբիայի Հոմս նավահանգիստը», - հաղորդում Է հեռուստաալիքը:
Նշվում է, որ տարածաշրջանում ստեղծվելիք ռազմաբազայում նախատեսվում է տեղակայել թուրքական ազգային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, վարձակալված նավահանգստում ռազմաբազայի ստեղծումը կապահովի Թուրքիայի ինքնիշխանությունը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, կուժեղացնի վերահսկողությունը թուրքական տարածքային ջրերի նկատմամբ, ինչպես նաև կապահովի առևտրային նավերի անվտանգությունը։
Նշվում է նաև, որ «Թուրքիայի և Լիբիայի միջև ռազմական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու շրջանակներում օրակարգում է նաև Վաթիե ռազմական ավիաբազայի հանձնումը Թուրքիայի օգտագործմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան