Սեռափոխությունը Հայաստանում պետք է արգելվի
Սեռափոխությունը Հայաստանում պետք է արգելվի։ Այս համոզմունքն ունեն Panorama.am-ի անցկացրած հարցման մասնակիցների գերակշիռ մասը:
Ի՞նչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիները սեռափոխության արգելման և ի՞նչ վերաբերմունք՝ սեռափոխված անձանց նկատմամբ։
«Մեծ հաշվով, յուրաքանչյուր մարդ ապրում է իր կյանքով, չեմ ընդունում, բայց դեմ չեմ։ Մեր երկրում կատեգորիկ դեմ եմ, քանի որ մենք փոքր ազգ ենք և մեծանալու, շատ երեխաներ ունենալու կարիք ունենք։ Չեմ ուզում, որ դա մեր երկիր մուտք գործի»,-ասաց քաղաքացին։
Հարցման մասնակիցներից մեկն էլ ընդգծեց, որ պետության հիմքն ընտանիքն է, և չպետք է չընդունվեն նման որոշումներ. «Եթե սեռափոխություն լինի, ապա ընտանիքները կվերանան և պետությունն էլ կվերանա»։
«Շատ վատ եմ վերաբերվում, պետք է արգելվի։ Եթե տղան ծնվում է, տղա պետք է մնա, աղջիկն՝ աղջիկ»։
«Վտանգավոր է, ես չէի ուզենա, որ իմ երեխան այդ միջավայրում մեծանա»,-ասացին քաղաքացիները։