ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
«ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով։ Մենք խորապես մտահոգված ենք, որ փակված է Լաչինի միջանցքը, կարևորագույն ապրանքների մատակարարումն ընդհատված է և ծանրացել է մարդասիրական վիճակը»,- Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ունեցած ելույթում ասաց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։
Նա նշեց, որ դեղորայքի, պարենի, մանկական կերի, էներգետիկ հասանելիությունը չպետք է խափանվի, մարդիկ չպետք է այդ վիճակում մնան։
«Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը՝ առևտրային, մարդասիրական, անձնական տրանսպորտային միջոցները պետք է կարողանան հասնել ԼՂ բնակչությանը։
Մենք նաև ի գիտություն ենք ընդունում, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում մարդասիրական մատակարարումների համար»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։
Նա նշեց, որ բժշկական օգնության կարիք ունեցող անձինք հենց Լաչինի միջանցքով են տեղափոխվում ԿԽՄԿ օգնությամբ։
«Չեզոք, անկողմնակալ, մարդկային և անկախ մարդասիրական հասանելիությունն ու աջակցությունը, այդ թվում բուժման նպատակներով տեղափոխությունները, չպետք է խոչընդոտվեն։ Վերջակետ»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է կողմերը շարունակեն բանակցությունները միտված հակամարտության տևական, խաղաղ լուծմանը, պետք է նորմալացնել հարաբերությունները ՀՀ և Ադրբեջանի միջև, անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը լինեն ճկուն, գնան փոխզիջումների, ստեղծագործաբար մտածեն։
«Խաղաղությունը տարածաշրջանում պետք է ներառի պաշտպանություն, պաշտպանություն ԼՂ-ում բնակվող անձանց իրավունքների և անվտանգության։ ԱՄն կոչ է անում զսպվածություն ցուցաբերել ու անմիջապես դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը։ Բոլոր կողմերին կոչ ենք անում լիովին հարգել իրենց պարտավորությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո։ Միջազգային համայնքը պետք է շարունակի դիվանագիտական մասնակցությունը՝ խթանելով երկխոսությունը և տևական արժանապատիվ խաղաղությունը։ Բանակցությունները կենսական դեր ունեն մնայուն խաղաղության հասնելու գործում։ Աջակցում ենք ցանկացած ձևաչափի, որը թույլ կտա Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Կոչ ենք անում բոլոր կողմերին ուղղակի երկխոսության միջոցով, այդ թվում Բաքվի պաշտոնատար անձանց և ԼՂ բնակչության ներկայացուցիչների միջև։ ԱՄՆ պատրաստ է աջակցել խաղաղ, ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային Հարավային Կովկաս տարածաշրջանի համար, և մենք կշարունակենք երկկողմ և բազմակողմ աշխատանքը բոլոր գործընկերների հետ՝ օգնելու կերտել այդ ավելի պայծառ ապագան»,- ասաց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ներկայացուցիչը գաղտնազերծեց, թե ինչ փոխզիջումներ են առաջարկել կողմերին
- Կոչ ենք անում կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով, այդ թվում Լաչինի միջանցքով, մուտք ԼՂ. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
- Շվեյցարիայի ներկայացուցիչ. Պետք է մարդասիրական դերակատարների համար ապահովվի ԼՂ անխոչընդոտ մուտքը
- Չինաստանը կոչ է անում շարունակել երկխոսությունն ընդունված չորս հայտարարությունների հիման վրա. ՄԱԿ ԱԽ Չինաստանի ներկայացուցիչ
- Մենք ի գիտություն ենք ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
- Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
- Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
- Ընթանում է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը
- Արցախի նախագահ. Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի ԱԽ-ից վերականգնել Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան