Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ նիստին ներկայացել էր տորթի լուսանկարներով
ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանին մեղադրեց «մանիպուլյացիայի, կեղծիքի տարածման, միջազգային հանրությանն ապակողմնորոշման, Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, էթնիկ հայերի ինտեգրմանը խոչընդոտելու» ու այլ մեղքերի համար։
Նա իր ելույթում Արցախը ներկայացրեց որպես «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ շրջան»։ Ադրբեջանի ներկայացուցիչը բողոքեց, որ հայկական կողմը չի ընդունում Ադղամ-Ստեփանակերտ ճանապարհով ուղարկվող բեռները, ի տարբերություն Լաչինի միջանցքի, որի ճանապարհը լեռնային է, այն հարթ է ու կարճ՝ ընդամենը 18 կմ։
Արցախում մարդկանց սովի մատնելու մասին մեղադրանքներին ի պատասխան ադրբեջանցին ներկաներին ցույց տվեց սոցցանցերում հրապարակված լուսանկարները, որտեղ մարդիկ հարսանիք են անում ու այլ միջոցառումներ նշում։
«Նրանց ամենալավն եմ մաղթում, թող երջանիկ լինեն։ Այս լուսանկարները հերքում են սովամահության մասին լուրերը, մարդիկ երջանիկ են, պարում են, ահա, քաղցրահամ տորթը»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան