Միջազգային ամենաբարձր մակարդակով հերթական անգամ արձանագրել տվեցինք, որ Արցախը Արդրբեջանի մաս է. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Նիկոլ-Իլհամ զույգի համատեղ «աշխատանքը» հանգեցրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վիժեցմանը միջազգային կառույցներում։
Հայտարարություններով ու փաստաթղթերով ոգևորվող ու հիասթափվող հասարակություն։
Դժբախտաբար, նույնիսկ վերջին 100 տարվա աշխարհաքաղաքական դիվանագիտության կենացների զոհը դառնալուց հետո էլ չհասկացար, որ «թղթե շերեփներով» համազգային հարցերը անհնար է լուծել։
Մեկը ոգեւորվում է ֆրանսիացու ելույթից, մյուսը գովում է ամերիկացուն ու ռուսին, իսկ մի մասն էլ հայհոյում ալբանացուն ու թուրքին։
Իսկ էականը պետք է լինի միայն արդյունքը։
Հիմա մենք ՄԱԿ-ի ԱԽ նիստից շահեցի՞նք, թե՞ ոչ։
Չգիտեմ թե ի՞նչ փաստաթուղթ կընդունվի նիստի արդյունքում, իսկ ընդունվելու դեպքում այն ինչպիսին կլինի, բայց մի բան հստակ է` միջազգային ամենաբարձր մակարդակով հերթական անգամ արձանագրել տվեցինք, որ Արցախը Արդրբեջանի մաս է։
Սա է Նիկոլ Փաշինյանի խուտայի «ձեռքբերումը»։
Ու դեռ հարց է ՝այս նիստը ու՞մ էր ձեռնտու։
Մի բան հստակ է, Նիկոլ-Իլհամ զույգի քայլերի արդյունքում այլևս որևէ միջազգային կառույցում հրապարակային չի խոսվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։
Մի իրավունքի, որն ամրագրված էր եւ 2007-ին առաջարկված Մադրիդյան սկզբունքներում, և 2011-ին՝ Կազանյան փաստաթղթում, և 2009-2013թթ. ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների 5 համատեղ հայտարարությունների մեջ, և ՀՀ-ԵՄ համաձայնագրում։
Հայաստանի կառավարիչն այլևս Ացախը համարում է Ադրբեջան։
Սա է 2018-ի իշխանափոխության օպերացիայի գլխավոր արդյունքը,իսկ մնացածը՝լոլոներ են։
Հ.Գ.Ուժն է ծնում իրավունք։
Գ.Նժդեհ»։
Հարակից հրապարակումներ`
- Սա Նիկոլ Փաշինյանի, և իր աղետաբեր վարչակարգի հերթական ակնառու ձախողումն է. Չալաբյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին
- Մենուա Սողոմոնյան. ՄԱԿ-ի ԱԽ նիստում հնչած ելույթներում երբեք չարտահայտվեց «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպումը
- Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես ՀՀ և ԼՂ միջև կապող օղակ և չունի այլընտրանք. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստում
- ՄԱԿ ԱԽ նիստն ավարտվեց. Կարծիքներ հնչած ելույթների մասին
- Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ նիստին ներկայացել էր տորթի լուսանկարներով
- ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
- ՌԴ ներկայացուցիչը գաղտնազերծեց, թե ինչ փոխզիջումներ են առաջարկել կողմերին
- Կոչ ենք անում կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով, այդ թվում Լաչինի միջանցքով, մուտք ԼՂ. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
- Չինաստանը կոչ է անում շարունակել երկխոսությունն ընդունված չորս հայտարարությունների հիման վրա. ՄԱԿ ԱԽ Չինաստանի ներկայացուցիչ
- Մենք ի գիտություն ենք ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
- Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
- Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
- Ընթանում է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան