«Ժողովուրդ». Նաիրա Նահապետյանը Տիգրան Ավինյանի օգտին է աշխատո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ
Նաիրա Նահապետյանը այժմ աշխատում է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին։
Նաիրա Նահապետյանը, հիշեցնենք, տարիներ շարունակ ՀԷԿ-երի բիզնեսով է զբաղվել, նա նաև ներգրավվել է մի քանի հանքարդյունաբերական ծրագրերում, մասնավորապես՝ տնօրեն է եղել «Գեո Մետալ» և «ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ-ներում:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով կապ հաստատեց Նաիրա Նահապետյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ որևէ քաղաքական ուժի չի սատարում։ «Նման բան չկա, ես ներկայումս քաղաքականությամբ չեմ զբաղվում, հայտ ներկայացրած ոչ մի կուսակցության կամ դաշինքի չեմ սատարում, զբաղվում եմ հիդրոէներգետիկայի ոլորտի խնդիրներով»,-ասաց Նաիրա Նահապետյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում