Կանարյան կղզիներում անտառային հրդեհնեերը դուրս են եկել վերահսկողությունից
Իսպանիայի Կանարյան կղզիներում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից, դրանից արդեն տուժել է առնվազն 1,8 հազար հեկտար տարածք: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, սյս մասին հայտարարել է Կանարյան կղզիների ղեկավար Ֆերնանդո Կլավիխոն:
Տարածաշրջանային կառավարությունը չորեքշաբթի օրը հայտնել է իսպանական Տեներիֆե կղզում անտառային հրդեհի պատճառով մի քանի գյուղերի բնակիչների տարհանման մասին:
Կանարյան կղզիների նախագահը նաև նշել է, որ կրակի դեմ պայքարում է շուրջ 270 հրշեջ:
Հուլիսի վերջին հաղորդվել էր, որ Կանարյան մեկ այլ Գրան Կանարիա կղզում հրդեհների հետևանքով տուժել է ավելի քան 400 հեկտար անտառ:
Հարակից հրապարակումներ`
- Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը
- Հավայան կղզիներում որոշել են սառեցնել ապրանքների գները` Մաուիի ավերիչ հրդեհներից հետո
- Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի
- Հունաստանում հուլիսյան հրդեհներն ամենաուժեղն են եղել վերջին 13 տարվա ընթացքում
- ԵՄ-ն 12 նոր հրշեջ ինքնաթիռ կգնի՝ Եվրոպայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան