Մենք ի գիտություն ենք ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
Ցանկացած պետություն պարտավոր է միջազգային իրավունքի նորմերին հետևել, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքների նորմերին։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ Իսիկանե Կիմիհիրոն։
«Մենք ի գիտություն ենք ընդունել Հայաստանի և Ադրբեջանի՝ Անվտանգության խորհրդին բաժանած նամակները։ Երկու կողմերի փաստարկները տարբեր բացատրություններ են պարունակում։ Այդուհանդերձ, տեղում մարդկանց ապրուստը, կյանքը երաշխավորելը պետք է առաջնահերթ լինի, մասնավորապես՝ ամենախոցելիների համար։ Հիվանդների, տարեցների, կանանց, երեխաների կյանքը չպետք է սպառնալիքների ներքո լինի»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ի գիտություն են ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով և հաշվի առնել, որ պետք է շտկել մարդասիրական իրավիճակը տեղում։
«ԿԽՄԿ-ն ներկայումս դժվարութուններ ունի մարդասիրական օգնությունը քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով հասցնելու գործում կամ որևէ այլ ուղիով։ Նա կոչ է անում որոշում կայացնողներին թույլ տալ, որպեսզի վերսկսի իր մարդասիրական գործունեությունը տարածքում։ Մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի։ Կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ ապահովել հասանելիությունը։
Բացի այդ, Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին պայմանական միջոցներ է կարգադրել, այդ թվում՝ ապահովել անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:
Մենք վերահաստատում ենք, որ իրավունքի գերիշխանությունը պետք է հաստատվի, դա մեր մնայուն դիրքորոշումն է: Ցանկացած պետություն պարտավոր է միջազգային իրավունքի նորմերին հետևել, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքների նորմերին։
Հակամարտության վերջնական հանգուցալուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր է Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։
Անվտանգության խորհուրդը, որի խնդիրը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է, պետք է հավատարիմ և հանձնառու լինի այս խնդրին։ Երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր է, մենք հույս ունենք, որ այն թույլ կտա վեճը լուծել խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ընդգծեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
- Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան