Մալյան. Լանջիկի ողբերգական ավտովթարի թեման քաղաքական է
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է.
«Լանջիկի ողբերգական ավտովթարի թեման քաղաքական է։
Թվում է, թե քաղաքական ի՞նչ կարող է լինել գիշերով բեռնատարի և միկրոավտոբուսի բախման մեջ: Մինչև 2018 թվականը մեր պետության քաղաքականությունն էր վթարների՝ հատկապես զոհերով ու վիրավորներով վթարների նախականխումը: Այնպես չէր, որ մինչև 2018 թվականը վթարներ չէին լինում: Լինում էին, սակայն կար պետական քաղաքականություն վթարների ու զոհերի թիվը նվազեցնելու ուղղությամբ: Այս առումով իրականացվում էր տվյալների մանրամասն վերլուծություն:
Վեր էին հանվում վթարների հիմնական պատճառները՝ օրինակ ամրագոտիներ, դիմապակու ոչ բավարար տեսանելիություն, արագության գերազանցում և այլն: Այդ տվյալների հիման վրա իրականացվում էին նախականխման աշխատանքները: Ամրագոտիների համար տուգանքները խստացվում էին, դիմապակու թաղանթները պոկվում էր և այլն: Արդյունքում նվազում էր ճանապարհներին մահացող մարդկանց քանակը: Իհարկե, մարդը ով պետական քաղաքականության շնորհիվ չէր զոհվում ճանապարհներին երբեք չէր էլ իմանում այդ մասին, ավելին՝ նա նույնիսկ կարող էր մունաթ գալ իր անվտանգության կանոնները կիրառող իշխանության վրա: Այսպիսով սա հանուն քաղաքացիների կյանքի անշնորհակալ աշխատանք էր, որը չէր գնահատվում քաղաքացիների կողմից, սակայն այդ քաղաքականության շնորհիվ մեր ճանապարհներին տարեկան կտրվածքով զոհերը կրկնակի քիչ էին քան այսօր:
Իսկ ի՞նչ է փոխվել այսօր: Այսօր քաղաքացուն ներշնչել են, որ ինքը վարչապետ է, որ ինքը հպարտ է: Հպարտ, բայց իռացիոնալ քաղաքացուն թույլատրել են այնպիսի բաներ որոնց համար նորմալ պետություններում կպատժեին: Այսօր արագության տուգանքները չնչին են, ով որտեղից ուզում փողոցը անցնում է, ամրագոտի չի կապում, պլյոնկաների թեման ոնց սկսվեց, այդպես էլ արագ փակվեց, պրոֆեսիոնալ ոստիկաններին փոխարինել են անգրագետ, բայց գեյ տոլերանտ պարեկները ովքեր սիրում են անառիթ կրակել, գազի բալոնչիկ պզզացնել...
Արդյունքում հպարտ քաղաքացիները հարյուրներով մեռնում են ավտոճանապարհներին: Արդյունքում վթարներից մահերի թիվը կրկնապատկվել է... և սա բացառապես քաղաքական հարց է»։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Ասելով-խոսելով, հանգիստ գալիս էինք, իրար հետ նկարվում էինք. Ողբերգական վթարից հրաշքով փրկված կինն է հիշում
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
- Ողբերգական վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի հարազատները զրկված են նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը
- Վթարի զոհ դարձած Մուշեղ Էլոյանը եվրատեսիլյան ընտանիքի անդամ էր․․․
- Վթարի ամենաերիտասարդ զոհը․․․18 ամյա Եվան
- Ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով
- Վթարի հետևանքով տուժածներից երկուսը Գյումրիից տեղափոխվել են Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին