Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել.Նիկոլ Փաշինյան
«Միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը: Իհարկե, այս կոչն այս պահի դրությամբ իրագործված չէ»,-գործադիրի նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ՄԱԿ ԱԽ-ի կոչն իրագործված չէ, և 400 տոննա հումանիտար բեռով բեռնատար Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է ԼՂ մուտքի հնարավորությանը:
«Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակահերթերի տակ, որպեսզի բերքահավաք իրականացնելու հնարավորություն չունենան»,-հայտարարեց ՀՀ գործադիրի ղեկվարը և հվելեց. «Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի ալյուր ունենալու համար»:
Ըստ Փաշինյանի՝ այն փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, և հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել:
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Թուրքիան 99 տարով վարձակալել է Լիբիայի Հոմս նավահանգիստը ՝ ռազմաբազա տեղակայելու համար
- Միջազգային բարձր ատյանում ճշմարտությունը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է. Փաշինյան
- Ադրբեջանցիները Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ հարձակվել են հայ աղջկա վրա
- Միջազգային ամենաբարձր մակարդակով հերթական անգամ արձանագրել տվեցինք, որ Արցախը Արդրբեջանի մաս է. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան