Շովիում աղետի էպիկենտրոնում գտնվող ողջ տարածքը ստուգվել է, մինչ օրս հայտնաբերվել է 26 դի
Շովիում աղետի էպիկենտրոնում գտնվող ողջ տարածքը ստուգվել է, նախատեսվում ծանր տեխնիկա մտցնել գետի հուն։ Վրացական «Առաջին ալիք»-ի փոխանցմամբ, սյս մասին ասել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։
Նրա խոսքով՝ իրավիճակը չի փոխվել, և 26 դի է հայտնաբերվել, յոթ մարդ համարվում է անհետ կորած։
«Փաստորեն աղետի էպիկենտրոնում ամբողջ տարածքը ստուգել ենք, մնացել է մի քանի հարյուր քառակուսի մետր։ Մինչև վաղը ծրագրում ենք ծանր տեխնիկա մտցնել գետի հուն։ Մինչեւ հիմա մեզ թույլ չէին տալիս դա անել հողի պատճառով։ Քանի անգամ փորձել ենք մեծ քանակությամբ ծանր տեխնիկա բերել, այն խճճվել է։ Այսօր ստուգեցինք, հողն արդեն ամուր է, և վաղվանից կսկսենք ակտիվ որոնողական աշխատանքները։ Մինչ այժմ տեսել են 26 դի»,- ասել է Մղեբրիշվիլին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով ավերվել են կամուրջներ, վնասվել է Շովիի մուտքի ճանապարհը: Փրկարարները տարհանել են 210 մարդու:
Նշենք, որ Թբիլիսիից 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շովին Վրաստանի առողջարանային բնակավայրերից է, որը հայտնի է իր հսկայական անտառներով և հանքային ջրերի աղբյուրներով։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ սողանքի հետո բարձրլեռնային Շովի առողջարանային քաղաքն այլևս գոյություն չունի, այն ամբողջովին ոչնչացվել է։
Հարակից հրապարակումներ`
- Աղետի էպիկենտրոն Շովիում հողազանգվածի 90%-ը ստուգվել է, դեռ 8 մարդ անհետ կորած է համարվում
- Շովիում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
- Շովիում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
- Ո՞րն էր Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության պատճառը- նախնական եզրակացություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին