Շվեյցարիայի ներկայացուցիչ. Պետք է մարդասիրական դերակատարների համար ապահովվի ԼՂ անխոչընդոտ մուտքը
«Շվեյցարիան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունների խաղաղ հանգուցալուծումը»,-ՄԱԿ ԱԽ հրատապ նիստում հայտարարեց Շվեյցարիայի ներկայացուցիչը։
Նա շեշտեց Լեռնային Ղարաբաղում մարդասիական իրավիճակի վաթարացումը, ընդգծեց Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։
«Կանայք, երեխաները, տարեցները բախվում են սննդի ու դեղամիջոցների պակասի հետ, նրանք կանգնած են գոյատևման վտանգի առաջ։ Իրավիճակը ծայրահեղ ծանր է, այն պետք է լուծվի անհապաղ»,-հայտարարեց Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ կարևորելով քաղաքացիների ու առանձնակի նշանակություն ունեցող ապրանքների անցումը միջանցքով։
Նա նշեց՝ կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին, որոնք ստանձնել են 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով։
Բանախոսը վկայակոչեց Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, ըստ որի, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, ապրանքների, բեռների երկկողմ տեղափոխումը։
«Մենք սատարում ենք այս հայտարարությունները։ Բացի այդ, ուզում եմ ընդգծել, որ պետք է ապահովվի անխոչընդոտ, ապահով մուտքը ԼՂ մարդասիրական դերակատարների համար, ինչպես պահանջվում է մարդասիրական միջազգային իրավունքով։ Կոչ ենք անում ԿԽՄԿ-ին գտնել հումանիտար կոնսենսուս, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի բնակչությանը, որն ունի դրա կարիքը»,-ասաց նա։
Շվեյցարիայի ներկայացուցիչը նաև կողմերին կոչ արեց ձեռնարկել միջողառումներ, որոնք կթուլացնեն լարվածությունը, ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման համար։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը կոչ է անում շարունակել երկխոսությունն ընդունված չորս հայտարարությունների հիման վրա. ՄԱԿ ԱԽ Չինաստանի ներկայացուցիչ
- Մենք ի գիտություն ենք ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
- Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան