Ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը:
Առողջապահության նախարարությունից մանրամասնում են՝
1 տուժած՝ Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
2 տուժած՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:
1 տուժած՝ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր:
1 տուժած՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
1 տուժած՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հարակից հրապարակումներ`
- Ասելով-խոսելով, հանգիստ գալիս էինք, իրար հետ նկարվում էինք. Ողբերգական վթարից հրաշքով փրկված կինն է հիշում
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
- Ողբերգական վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի հարազատները զրկված են նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը
- Ողբերգական վթար Լանջիկ գյուղի մոտ․ զոհվել է 11 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին