ՌԴ-ում դիզվառելիքի և բենզինի արժեքը կրկին հասել է պատմական առավելագույնի
Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքային բորսայում (SPIMEX) շարժիչային վառելիքի հիմնական տեսակների գները հինգշաբթի առևտրի արդյունքներով կրկին թարմացրել են իրենց պատմական առավելագույն ցուցանիշները։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում առևտրային հարթակի տվյալները։
Մասնավորապես, ամառային դիզվառելիքի արժեքը բարձրացել է մեկ տոննայի դիմաց մինչև 67,848 ռուբլի։ Օգոստոսի երկրորդ կեսից ի վեր սա վառելիքի այս տեսակի 12-րդ ռեկորդն է։ Աճը շարունակվում է 4 եռամսյակ անընդմեջ
Նաև պրեմիում-95 բենզինը և մազութը պատմական բարձր ցուցանիշներ են ցույց տվել: AI-95-ի արժեքը մեկ տոննայի համար բարձրացել է մինչև 69,925 ռուբլի, իսկ մազութը թանկացել է մինչև 35,453 ռուբլի: Այս տեսակի վառելիքի նախկին գնային առավելագույնը գրանցվել է նախորդ օրը՝ օգոստոսի 16-ին (35,411 հազար ռուբլի մեկ տոննայի դիմաց):
Թանկացում է նկատվել նաև վառելիքի այլ տեսակների համար։ Այսպես, AI-92 բենզինը թանկացել է մինչև 62,434 հազար ռուբլի մեկ տոննայի դիմաց, իսկ հեղուկ բնական գազը՝ մինչև 28,957 ռուբլի մեկ տոննայի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 11.1% գնաճ
- Բենզինի գինը բարձրացել է ևս 20 դրամով
- ԱՀ ՔԿ-ն հայտնում է պաշտոնական դիրքը չարաշահելու, բենզինն ու դիզվառելքը յուրացնելու դեպքի մասին
- Այս տարվա մայիսին 2022թ. մայիսի համեմատ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9% և 21.3% գնանկում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին