Այս շոգին «սահում» են երկրում «բերափոխումների» իմիտացիաները․․․ ․ Սարհատ Պետրոսյան
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արցախում օրեցօր ահագնացող վիճակին զուգահեռ այս շոգին «սահում» են երկրում «բերափոխումների» իմիտացիաները...
Երևանյան ընտրությունների շրջանակում մասնագիտության բերումով փորձում եմ հետևել քաղաքի զարգացման եղած առաջարկներին։ Մի քանի օր առաջ կայքերից մեկում (հղումը մեկնաբանությունում) մի նորություն աչքովս ընկավ, որի մասին ուզում եմ մի քանի տող գրել.
Մի 2-3 տարի առաջ երբ բացվում էն Նոր Նորքի զանգվածից դեպի Նորք-Մարաշ ճանապարհը (տես գազարագույնը), շատերի հիացմունքը որպես «խրոխտ» նախաձեռնություն ինձ համար անհասկանալի էր։ Փորձում էի բացատրել դրա աննպատակահարմարությունը, սակայն ինչպես միշտ իմ մտահոգությունը վերագրվեց անձնական կամ այլ խնդիրների (ինձ իրենց արշինով էին չափում)։
Դրա արդյունքում, ինչպես նաև հիմնականում ցածրահարկ կառուցապատում ունեցող Նորք-Մարաշում կառուցված բազմաբնակարան բնակելի ու խոշոր վարչական շենքերի (ու հիմնականում կայանատեղիների) պատճառով, այսօր օրվա գրեթե բոլոր ժամերին այդ թաղամասը քաղաքին կապող նեղ 2-3 փողոցները պարալիզացված են։
Հիմա պոպուլիզմի շրջանակում այս խնդիրն ավելի է խորացվում. երկու նոր ճանապարհներ (տես կարմիրով) «սնելու» են այս թաղամասն ու էլ ավելի բարդացնեն շարժումն այս քաղաքում։ Այսպես օր-օրի բարդանում են մարտահրավերները նետված մեր քաղաքին, իսկ այդ ընթացքում ոմանք նկարում են նապաստակ...
Հ.Գ.-Նույն կերպ զարմացած էի Սլավոնական համալսարանի մասում Արամ Խաչատրյանի մի մասը բացելու համար եղած հիացմունքից, հիմա հարցրեք այդտեղի բնակիչներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին