Մենք նաև վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել. Փաշինյանը՝ Լանջիկի ողբերգական վթրի մասին
«Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից անմիջապես հետո մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները վթարը կանխարգելելու համար»,-կառավարության նիստում դիտարկելով ավտովթարում պետության մեղավորությունը, հայտարարաց Նիկոլ Փաշինյնը՝ անդրադառնալով Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարին:
Նա հայտնեց, որ շատ շուտ արձանագրել են, որ միջադեպի վարորդներիվարորդական իրավունքներն իրավազոր են եղել:
«Ընդ որում՝ մենք նաև վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել, ոչ մի առանձնահատուկ բան չկա, այսինքն՝ չենք էլ կարող ասել, որ վարորդներն առանձնահատուկ խախտումների հակված են եղել»,-ասաց նա և հավելեց, թե մեքենաների տեխնիկական զննում անցած լինելը և դեպքը քննությամբ կպարզի:
ՔԿ նախագահՔյարամյանը տեղեկացրեց, որ դեպքի վերաբերյալ փորձաքննություն է նշանակված:
«Փորձաքննության արդյունքով կհասկանանք՝ կա՞ արդյոք խախտում, թե՞ չէ: Եթե կարձանագրվի խախտում, ապա փորձագետը նաև կասի, թե ով է մեղավոր»,-հայտնեց նա, և տեղեկացրեց, որ ոչ մի նոր, արտառոց տեղեկություն մինչ այդ պահը չի բացահայտվել:
Փաշինյանն էլ հիշեցրեց, որ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ գործում է ՃՈ անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքային խումբ, որը փորձում է վերլուծել վթարների պատճառները և վեր հանել այն «սև կետերը», որտեղ ամենահաճախն են վթարներ տեղի ունենում:
«Դեպքից առաջ ես առիթ եմ ունեցել ՆԳ նախարարի հետ այդ թեմայով խոսելու, որ առավել ևս հին արտադրության բեռնատարների տեխնիկական վիճակի հետ կապված պարեկային ոստիկանությունը հատկապես պետք է շատ ուշադիր լինի»,- ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
- Ողբերգական վթար Լանջիկ գյուղի մոտ․ զոհվել է 11 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան