Միջազգային բարձր ատյանում ճշմարտությունը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է. Փաշինյան
«Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը: Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես անվտանգության խորհրդում քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ և շարունակաբար պնդում է, թե լաչինի միջանցքը փակ չէ»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՄԱԿ ԱԽ-ի վերջին լսումներին:
Նրա խոսքով՝ ՄԱԿ ԱԽ քննարկումը հաստատեց ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը և այն, որ 120 հազր բնակչության կյնքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ:
«Ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ տեղափոխումն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի կատարվել»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձր ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է»
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային ամենաբարձր մակարդակով հերթական անգամ արձանագրել տվեցինք, որ Արցախը Արդրբեջանի մաս է. Շարմազանով
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ. ՄԻՊ
- Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես ՀՀ և ԼՂ միջև կապող օղակ և չունի այլընտրանք. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստում
- ՄԱԿ ԱԽ նիստն ավարտվեց. Կարծիքներ հնչած ելույթների մասին
- Կոչ ենք անում կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով, այդ թվում Լաչինի միջանցքով, մուտք ԼՂ. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան