Քիմ Քարդաշյանը ծաղրի է ենթարկվել իր նոր սանրվածքի համար
Գործարար և ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համացանցի օգտատերերի կողմից քննադատության է ենթարկվել իր նոր սանրվածքի համար։ Այդ մասին գրում է «Գզետա ռու»-ն:
Օրերս 42-ամյա Քիմ Քարդաշյանն իր անձնական բլոգում տեսանյութ է հրապարակել, որում բաժանորդների առաջ հայտնվել է նոր կերպարով։ Գործարարուհին կարճ բոբ սանրվածք է արել։ Այնուամենայնիվ, օգտատերերը չեն գնահատել Քիմ Քարդաշյանի կերպարանափոխությունը: Սոցիալական ցանցում ռեալիթի շոուի աստղին համեմատել են Չարլիից և շոկոլադի գործարանից Վիլլի Վոնկայի և Շրեկի լորդ Ֆարկուադի կերպարի հետ:
Օգտատերերը թվիթերում գրել են. «Շնորհավորում եմ շոկոլադի գործարանի՝ Քիմի կապակցությամբ», «Քիմը նման է Լորդ Ֆարկուադին», «Ի՞նչ ենք անելու, երբ Քիմը սկսի շոկոլադի գործարանը ղեկավարել», «Ես կարծում էի, որ դա Վիլլի Վոնկան է»:
Անցյալ շաբաթ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին խոստովանել էր, որ սպորտով զբաղվելու ժամանակ լուրջ վնասվածք է ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյանը գիշերային լողից լուսանկարներ է հրապարակել
- Հայտնի են դարձել Քիմ Քարդաշյանի և Թոմ Բրեյդիի հարաբերությունների մանրամասները
- Քարդաշյանը զարմացրել է իր համեստությամբ, իսկ Լոպեսը փայլել է առանց տխուր Աֆլեքի. աստղերը՝ Met Gala-2023-ում
- Քիմ Քարդաշյանի տունը կառուցում է ճապոնացի հայտնի ճարտարապետ Թադաո Անդոն
- Քիմ Քարդաշյանին քննադատել են ավտոտնակում իր շներին պահելու վատ պայմանների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան