Ավտոկայանատեղիներում ապօրինի գումար գանձողները տուգանվում են և զգուշացվում
Ավտոկայանատեղիի համար սահմանված վճարից բացի կայանման համար այլ գումարի գանձումն արգելվում է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, չնայած օրենքի պահանջին՝ որոշ քաղաքացիներ, ներկայանալով որպես կայանատեղիի աշխատակից, արգելանշաններ են տեղադրում, փորձում ուղղորդել՝ որտեղ ու ինչպես կայանել՝ դրա դիմաց ստանալով որոշակի գումար:
Խնդիրը հատկապես սուր է կենտրոնում: Երևանի քաղաքապետարանը պարեկային ծառայության և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում է ամենօրյա ստուգայցերը:
««Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով սահմանված է տուգանք՝ 70-100 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 200 հազար»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:
Նշվում է, որ քաղաքապետարանի նպատակը, սակայն, ոչ թե քաղաքացիներին տուգանելն է, այլ օրենքի համաձայն հասարակական կարգի պահպանումը: Համայնքը պատրաստ է անգամ աջակցել համայնքային հիմնարկներում աշխատանքի տեղավորման գործում:
Կայանատեղիների ու ճանապարհային անվտանգության մյուս խնդիրը կանգնակներն են: Օրվա ընթացքում նույն հասցեում շրջիկ խմբերը լինում են մի քանի անգամ: Աբովյան-Սայաթ Նովա փողոցների միջբակային տարածքում կանգնակներն արդեն 3-րդ անգամ են դուրս բերվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա