Փախստականները տեղափոխվում են Լիբիա՝ իբրև Թուրքիայի կողմից ֆինանսավորվող վարձկաններ
Ըստ ֆրանսիական «AFP» գործակալության լուրերի՝ Սիրիայում զինված խմբավորումները փախստականներին տեղափոխում են Լիբիա՝ նրանց ներկայացնելով որպես Թուրքիայի կողմից աջակցվող վարձկաններ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ըստ դրա՝ ծախսերը հոգում են Թուրքիայի վճարած «աշխատավարձով»։ Նշվում է, որ գործակալությունը հանդիպել է այդ մարդկանց հետ:
Լրատվականը հաղորդում է, որ սիրիացի փախստականները, որոնց մաքսանենգներն օգնում են Լիբիայով Եվրոպա հասնել անօրինական ճանապարհներով, պնդումներ են ներառում նաև Թուրքիայի վերաբերյալ։
Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր զինված խմբերից մեկի անդամներից մեկը նշել է. «Մենք վեց ամիսը մեկ մարտիկների ռոտացիա ենք իրականացնում այդ մարդկանց (իրական մարտիկների հետ միասին) Լիբիա ուղարկելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան